f

Անկախ

Մի նկարի խորքային ողբերգությունը


                        Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան, որից ողջ հասարակությունը շոկի մեջ է, որից կոնկրետ ընտանիքներ ողբերգության մեջ են։ Երկրի երկրորդ դեմքը, բարձրաստիճան պաշտոնյաները մի օր պիտի՞ հասկանան, որ միշտ չէ, որ կարելի է հումոր անել։ Միշտ չէ, որ ցանցառությունը տեղին է։ Մյունխենից հետո կա ծանր նստվածք, բանակցությունները ձախողման եզրին են, հակառակորդը պատրաստվում է պատերազմի, բանակում ունենք զոհերի կտրուկ աճ, Ստեփանակերտում կայանում է կարևոր նիստ և ահա՝ ուրախ, զվարթ մեր բարձրաստիճան էլիտան։ Սա իրավիճակային անադեկվատության ցուցանիշ է։ Դուք իրո՞ք չեք հասկանում, որ հասարակությունը ձեզնից ուրիշ բան է ակնկալում։

Բայց կա նաև այլ կարևոր պահ։ Երկրի գործող վարչապետը, ձեր թիմի ղեկավարը, իմ նշած թեմաներով ելույթ է ունեցել, արել ձևակերպումներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուսները՝ քննարկման առարկա, և դուք, փոխանակ մտնեք նրա շեշտադրումների տրամաբանության մեջ, զարգացնեք թեման, զբաղված եք հրապարակային մանկապարտեզությամբ։ Դուք Մյունխենից հետո նրան մենակ թողեցիք ուժեղ քննադատության ալիքի առաջ, մի քանի օր չկայիք,  հիմա էլ Ստեփանակերտում, դժվար է ասել՝ միտումնավոր, թե ոչ, տարանջատվում եք, չեք մտնում նրա օրակարգի մեջ։

Շատերն կցանկանային  մտածել, որ այս ամենն արվում է միտումնավոր, քանի որ իշխանության ներսում վերջապես ձևավորվում են բևեռներ, որոնք անհրաժեշտության դեպքում կբալանսավորեին քաղաքական դաշտը և կփրկեին մեզ ներկայիս մոնոպոլ վիճակի հնարավոր հետևանքներից։ Սակայն այս ենթադրությունն այդպես էլ հաստատում չի ստանում, այնպես որ չի բացառվում, որ սրանք ընդամենը սեփական դերի և պաշտոնի կարևորության՝ այդպես էլ չհասունացող ընկալման դրսևորումներ են։ Ստեփանակերտից հրապարակած լուսանկարը իսկապես խոսուն է, առաջին հերթին՝ իր անլրջությամբ, բայց դրա տակ խորքային ողբերգություն կա։ 

 

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Մարինե Սուքիասյան Արցախի Հանրապետություն Արարատ Միրզոյան Տիգրան Ավինյան Հայաստան Կարծիք

Այլ հոդվածներ հեղինակից

«Լոռի ՖԱ»-ն հաղթեց «Արարատին», «Ուրարտուն»՝ «Գանձասար-Կապանին», «Շիրակ»-«Ալաշկերտ»՝ ոչ-ոքի
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք. մահացել է 34 մարդ
ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն նոր մարդ չէ զինված ուժերում. Տիգրան Աբրահամյան
Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ
Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. նոր տեսանյութ
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց, որոնք համագործակցում են Ադրբեջանի շահերը պաշտպանող լոբբիստական ընկերության հետ
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. հայտարարվեց 20 րոպե ընդմիջում
Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա
Ադրբեջանում պատերազմում սպանվածներին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին. իրանագետ
Բացառել սմարթֆոնների կիրառումը. ՊՆ
"Մեր ապագան մեր ձեռքերում ա" արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա. թշնամին բառիս բուն իմաստով արդեն հասել ա շատերիս դռան շեմին. Անժելա Էլիբեգովա
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Աջափնյակ, Նոր Նորք վարչական շրջաններում և 4 մարզի համայնքներում
Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը
«Միլան»-«Ռոմա»` 3:3
Այն ինչ տեղի է ունենում այսօր, տեղի կունենար 2010 թվականին, եթե 2008-ին իշխանության գար Լևոն Տեր-Պետրոսյանը. Հայկ Մանասյան
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. ուղիղ
Ադրբեջանական մամուլը գրում է, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, սուտ է՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Վահրամ Պողոսյան
Արցախի ՄԻՊ-ը ուսումնասիրել է երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարներ
Առաջնագծում վիրավորված արցախցու բաց նամակը վարչապետին ու հայ ժողովրդին
Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
Կանադայի ԱԳ նախարարը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները
Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. Ասկերանի վերին ենթաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է․ Արցախի ԱԻՊԾ
Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատարի պաշտոնից. ԱՀ նախագահ
Ավելին
Ավելին