f

Անկախ

Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով


Հայաստանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քաղաքացիներին պաշտպանելու համար։

 Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Facebook-ի իր պաշտոնական էջում։ Հայաստանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

 

«ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտից Մարտունի տանող ճանապարհին ադրբեջանցիները պատանդ են վերցրել չորս հայի. միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։ Վերջին Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Բացի այդ, հայկական կողմը գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության տասնյակից ավելի գործեր էլ է ներկայացրել Եվրոպական դատարան։

 

ՄԻԵԴ Գորիս-Շուշի ճանապարհ հայ գերիներ

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին