f

Անկախ

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի հիմքերը դրվեցին դեռևս 2018 թվականին, երբ դրսի ուժերը օտար երկրների ծառայությունների ներկայացուցիչների միջոցով, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի որոշակի հատկություններ, գայթակղելով մեր ժողովրդին պարզունակ բանաձևով, թե «դուք վատ եք ապրում, քանի որ իշխանությունները ձեզ թալանում են, իսկ մենք կվերցնենք թալանածը և կբաժանենք ձեզ», զավթեցին Հայաստանը:

Փաստորեն, արտաքին ուժերն առանց պատերազմ հայտարարելու Հայաստանի դեմ, առանց արյուն թափելու նվաճեցին մեր երկիրն ու տարան այն ուղղությամբ, որի հետևանքները մենք այսօր «ճաշակում ենք»:

Այժմ արտաքին ուժերը մեր պետության կառավարումից հեշտությամբ չեն հրաժարվի, քանի որ իրենց ծրագրերը վերջնականապես չեն իրագործվել և հատկապես, որ Ռուսաստանի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում էապես մեծացել են:

Այդ ուժերի կողմից կարող է որոշում ընդունվել զոհաբերելու Նիկոլի Փաշինյանին և մեկ ուրիշի միջոցով շարունակելու պահպանել իրենց վերահսկողությունը մեր երկրում:

Հայաստանը դարձել է անպաշտպան երկիր: Ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել, և մենք ենթարկվենք ագրեսիայի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Բայց ըստ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի՝ տեսականորեն մենք ունենք 5 տարի ժամանակ ոտքի կանգնելու և հզորանալու համար (ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը 5 տարի է): Իսկ այժմ շտապ պետք է կարողանանք մեր օգտին փոխել հայտարարության իրականացման գործընթացը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, երկու կարծիք լինել չի կարող: Սակայն կոչ եմ անում մեր ժողովրդին նորից չխաբվել սիրտ շոյող «քաղցր» խոսքերով: Դա կարևորագույն խնդիր է նաև բոլոր ազգային քաղաքական ուժերի համար՝ նորից չտրվելու ամբոխային կարծիքներին, որոնք վարպետորեն ձևավորում են մեր երկիրը զավթած դրսի թշնամական ուժերը:

Մեզ այսօր պետք է կոշտ, ռազմական գործին տիրապետող, ազգային և ազատության գաղափարների վրա հիմնված քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը կհամախմբի ժողովրդին, կվերականգնի հարաբերությունները մեր բնական դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ և ունակ կլինի լուծելու մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները:

17.11.2020 թ.

 

Վազգեն Մանուկյան ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյան վարչապետի հրաժարական Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար
«Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը. մի քանի գյադա-գյուդա էլ կա, նրանց երգն էլ է երգված. Փաշինյան
Փաշինյանը Հայաստանի գլխին բերում է լրացուցիչ հայցեր. Սարգիս Գրիգորյան
Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները
Ռոբերտ Քոչարյան. ՀՀ իշխանությունները փակեցին ԱԹՍ-ների ծրագիրը` անօգուտ եւ հին «Օսա»-եր գնելով
Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ...Թուրքիայի առաջին տիկինը հայ գերիների մասին
Պետական սեփականության անշարժ գույքերն օտարվել են իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս գնով. 15 քրգործ է հարուցվել
Վանեցյանը Փաշինյանի հետ աշխատանքի մասին. ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, չհետեւել էթիկային
«Մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ. Արմեն Գևորգյան
Վանեցյան. Հայաստանում ձեւավորվել են Սորոսի ցանցեր, քաղաքացիների վրա ազդեցության խմբեր
Ռոբերտ Քոչարյան. Պետությունը պարտավոր է ապահովել բոլոր քաղաքացիների հիմնական կարիքները
Կրակոցներ Վանանդ գյուղում․29-ամյա երիտասարդ է մահացել․․․
Հոկտեմբերի 10-ին Պուտինի կողմից պատերազմը դադարեցնելու առաջարկ արվե՞լ է.Փաշինյանը հարցին չպատասխանեց. NEWS.am
Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են, մեծ քանակի զոհեր տվել ենք սխալ որոշումների հետևանքով․ Ռ․ Քոչարյան
Պատերազմը և պարտությունը «կազմակերպված չկազմակերպվածության» արդյունքն են. Վանեցյան
ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է ոստիկանություն, նրա դեմ հարուցվել է քրեական գործ
Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն․ Արցախի ԱԳՆ
Ինչ բովանդակություն ունի Շուշիում Էրդողանի և Ալիևի կնքած հռչակագիրը
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամեն ինչ պետք է անել ռազմական շքերթի օրը հնարավորինս մոտեցնելու համար․ Ռոբերտ Քոչարյան
Դե փորձեք` ներում չի լինելու...
Նման ոչ ադեկվատ վարքագիծը, պարտվողի և դրա հետ չհամակերպվողի, անկյուն քշվածի խղճուկի հոգեվիճակը ցույց է տալիս, որ ժ/պ-ն պատրաստ է յուրաքանչյուր ստոր քայլի. հայտարարություն
Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը․ Սամվել Սողոմոնյան
Դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի հայտարարությունը, որ ընտրակաշառքի տեսանյութի համար 1000 դոլար պարգև կտան
Գորիսի բնակիչը ներկայացել է որպես ադրբեջանցի զինծառայող և թրաֆիքինգի ենթարկել անհետ կորած զինծառայողների հարազատներին
Ավելին
Ավելին