f

Անկախ

Հայրենիք վաճառածները մեզ փորձում են դուռ կոտրելու մեջ մեղադրել. Նարեկ Մանթաշյան


Երբ մենք 2,5 տարի անընդհատ բարձրաձայնում էինք, որ այս իշխանությունները եկել են հող հանձնելու՝ մի մաս լուրջ չէր ընդունում, մի մասը փորձում էր նրանց մեջ հայրենասեր գտնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Սրանց տեսակը ճանաչելով, մենք գիտեինք, որ ի վերջո հանգեցվելու է այս օրին։ Մենք մինչեւ վերջին վայրկյանն ամեն գնով փորձել ենք պահել մեր հայրենիքը, այդ թվում՝ առաջնագծում կռիվ տալով։ Այսօր Մանե Գեւորգյանն իր հրապարակած տեսանյութում փորձելով քաղաքական ինչ-որ ենթատեքստեր տալ մեր ակցիային՝ վերջին կաթիլը լցրեց համբերության բաժակի։ Մենք կարծում էին՝ նրանց մեջ չկա հայրենասիրություն, մարդկություն, տղամարդկություն, բայց մարդկային տարրական ամոթի զգացողությունը, որը եւս բացակայում է, սա արդեն նորություն էր։ Մեզ ներկայացնում են ջարդարարներ, թե եկան կոտրեցին եւ այլն, իսկ ի՞նչ էիք սպասում, ձեզ թվում էր՝ պետք է թողեինք մեր հայրենիքը հանձնեի՞ք, մենք էլ հլու-հնազանդ նայեինք՝ ոնց եք մեր հայրենիք հանձնո՞ւմ։ Էս իշխանությունները չէի՞ն որ Ռադիոտան դռները կոտրելով իշխանության կռիվ էին անում, իրենք Ռադիոտան դռները կոտրում էին, որ կարողանան Արցախը հանձնեին, իսկ մենք Կառավարության դռները փորձում էինք կոտրել, որ թույլ չտայինք հանձներ Արցախը։ Այսքանից հետո դուք ամոթ ունեք հանրության մեջ երեւելու, մեզ ինչ-որ բաներում մեղադրելու»,- նշեց Նարեկ Մանթաշյանը։

Մանթաշյանը նշեց, որ իրեն մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելու մեջ եւ շեշտեց՝ հպարտ է, որ հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը. «Հպարտ եմ, որ հանդիսանում եմ մի մարդու աջակիցը, որը 10 տարի շենացրել է Արցախը, թույլ չի տվել Արցախի շուրջ գեթ մեկ կրակոց։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մարդիկ զուռնա-դհոլով էին իրենց երեխաներին ճանապարհում բանակ, գիտակցելով, որ իրենց երեխաներն անվտանգ վերադառնալու են»։

«Էսօր որ մենք առաջնագծում մարտեր էինք մղում, թուրքի դեմ էինք պայքարում, փաստացի, մեր ներքին թուրքը մեր թիկունքի հետեւում ամեն վայրկյան սպասում էր մահերի թիվը մեծանա, որ կարողանա այստեղ կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթ ստորագրի»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։

Նա պատմեց, որ իր աչքով է տեսել, թե ինչպես են հանձնել Շուշին. «Մեկ անգամ Շուշիում եղած մարդը գիտի, որ անհնար է գալ ու գրավել Շուշին։ Շուշին «գրավվել» է մեքենաներով, որովհետեւ դուք հանձնել եք Շուշին։ Այն դեպքում, երբ ԱԳՆ խոսնակն ասում է՝ երբեւէ որեւէ բանակցային փաստաթղթում Շուշին որպես սակարկման առարկա ներգրավված չի եղել։ Այդքանից հետո փորձում եք քաղաքական շահարկումների ճանապարհով գնա՞լ։ Հայրենիք վաճառածները փորձում են մեզ դուռ կոտրելու մեջ մեղադրել։ Ես պատրաստ եմ վերադարձնել, հատուցել կրած վնասները, միայն վերադարձրեք մեր հայրենիքը»։

Նարեկ Մանթաշյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին