f

Անկախ

Դուք ունեք վերջին հնարավորություն, այլապես համաժողովրդական ալիքի ցասումը անկասելի կլինի. Իվետա Տոնոյանը՝ Իմ քայլի» պատգամավորներին


Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ ժամը 16:00-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով խորհդրի նիստը չի կայացել, որտեղ նախատեսվում էր 18:30-ին արտահերթ նիստ հրավիրել՝ ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի քննարկման հարցերի օրակարգով: Ամեն դեպքում, նա հույս հայտնեց, որ իշխանական պատգամավորները կմասնակցեն ժամը վեցին նախատեսված խորհրդի նիստին:

«Այլապես մենք ստիպված ենք լինելու համոզվել մեր այն մտորումներում, որ գործող իշխանությունը պարզապես ռազմական դրության արհեստական երկարաձգմամբ ցայտուն կերպով ցուցադրում է իր վախը, սարսափը, վախենում է համաժողովրդական ցասումի ալիքից, վախենում է 3 միլիոն բնակչությունից, որոնցից յուրաքանչյուրին վարչապետ է համարում»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը նշեց, որ իսկապես ուզում է հասկանալ, թե ինչու է «Իմ քայլը» այդ անձնազոհությամբ, նվիրվածությամբ պայքարում իրենց կողմից ձեռնարկված գործըթնացների դեմ: Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր նախկինում, որ չի լինելու մի գիշերում՝ հոպ որոշում կայացվի, սակայն հենց «Իմ քայլի» պատգամավորներից թաքուն նման որոշում կայացվեց: 

«Դուք ունեք վերջին հնարավորություն, ժամը 18:00-ին գնալ խորհրդի նիստին, հաստատել ռազմական դրության վերացման օրակարգը, այլապես համաժողովրդական ալիքի ցասումը անկասելի է կլինի»,-ասաց նա:

Իվետա Տոնոյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին