f

Անկախ

Անընդունելի եւ ծիծաղելի են ոմանց «արդարացումները», թե «ո՞ւմ հետեւից գնանք, նախկինների՞». Ավետիք Իշխանյան. Aravot.am


Հայաստանի Հելսինկյան կոմիետի նախագահ Ավետիք Իշխանյանը «Գենետիկ բնավորությո՞ւն» վերնագրով հոդված է հրապարակել Aravot.am-ում, որտեղ անդրադառնում է ստեղծված իրավիճակին եւ անուններ տալիս:

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր, «հանուն լավ ապրելու», այս, հատկապես 22 տարիների ընթացքում, վարկաբեկեցին Արցախն, արցախցիներին ու արցախյան հաղթանակները։ Այդ գաղափարախոսությունը 2008թ․ դարձավ շարժում, որի եւ վերջին կարգախոսն էր՝ «ազատվել ղարաբաղցի տականքներից»։ Հավանաբար, այս ամբոխն այժմ հրճվանքի մեջ է, նրանք միմյանց են այցելում եւ տոնում իրենց հաղթանակը։ Այս ամենը երեւում է նրանց հրապարակային գրառումներից եւ ելույթներից։

Հարց առաջին․

-Հարգելի պատմաբաններ եւ վերլուծաբաններ, ցույց տվեք ինձ մեկ այլ պետություն, որի խայտառակ պարտությունից հետո, երկրի ղեկավարը մնա պետության գլխին։ Եթե նա ինքնասպան չլինի, կամ, լավագույն դեպքում հրաժարական չտա, ողջ, այո՝ ողջ ժողովուրդը կընդվզի։ Իսկ Հայաստանում ոչ միայն ողջ ժողովուրդը չի ընդվզում, այլ ժողովրդի ներկայացուցիչներն, օրինակ` տաքսու վարորդները , «խորը» վերլուծություններ են անում․ «Այո, նա պետք է գնա, բայց ո՞վ լինի»։ Սա, թերեւս ճիշտ հարցադրում կլիներ, սովորական պայմաններում՝ օրինակ` տնտեսական ձախողման։

Բայց սա դեռ ոչինչ, բա տարբեր քաղաքական-հասարակական գործիչներն ու մտավորականները։ Սրանք բացահայտ պաշտպանում են պարտությունը, ձախողումը, հազարավոր պայծառ երիտասարդների մահերը։ Բա էլ ոնց բացատրես, սրանց կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի արդարացումն, իհարկե, հաճախ մշուշապատ ձեւակերպումներով։ Հարգելիներս, ցանկացած բացատրություն, արդարացում, «նախկինների» այպանում, կողմնակի պաշտպանություն վարչապետին, նշանակում է ծափահարել կապիտուլյացիան, չունենալ, ոչ միայն ազգային, այլ մարդկային արժանապատվություն։

Հա, մոռացել էի, դուք «հպարտ» եք։ Հպարտ եք, որ կորցրեցիք Արցախը, Շուշին․ որ վաղը կկորցնեք Սյունիքը։ Ձեզ համար հպարտությունը միայն ձեր բարեկեցիկ կյանքն է, Հայաստանում, թե այլ երկրում, կարեւոր չէ։

Երկրորդ հարցս․

-Ցույց տվեք մեկ այլ երկիր, պետություն, որը հանուն հարեւանների հետ խաղաղության, առավել բարեկեցիկ ապրելու համար, պատրաստ է հողային զիջումների։ Տարիներ շարունակ Ռուսաստանը եւ Ճապոնիան չեն կնքում խաղաղության պայմանագիր հարավային Կուրիլյան չորս կղզիների պատճառով։ Այդ կղզիները Ռուսաստանի համար, որպես տարածք, առանձնապես մեծ նշանակություն չունեն, բայց ցանկացած զիջում կբերի այլ առավել մեծ զիջումների եւ Ռուսաստանը կփլուզվի։ Տարիներ շարունակ տարածքային վեճ գոյություն ունի Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ՝ Ջամմու եւ Քաշմիր նահանգների նկատմամբ։ Տարածքային վեճեր գոյություն ունեն իսպանախոս, կաթոլիկ Հարավային Ամերիկայի տարբեր երկրների, օրինակ` Բոլիվիայի եւ Պարագվայի միջեւ։ Այլ օրինակներ, նույնպես կարելի է բերել։ Եվ ինչո՞ւ այս պետությունները չեն գնում զիջումների։ Պատասխանն ավելի քան պարզ է, զիջողը՝ պարտվողն է, նվաստացողը, ապագայում այլ տարածքներ նույնպես զիջողը։ Եվ վերոնշյալ երկրների ոչ ղեկավարները, ոչ քաղաքացիները, վիճելի տարածքները չեն անվանի «անպետք հողեր» ( Սերժ Սարգսյան), կամ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր ( Նիկոլ Փաշինյան)։

Այո, նորագույն պատմության մեջ կա նաեւ այլ օրինակ։1978թ․ Քեմփ-Դեւիդում կնքվեց Իսրայելա-Եգիպտական խաղաղ պայմանագրի հուշագիրը, որը մեկ տարի անց դարձավ պայմանագիր։ Պայմանագրով Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին, իսկ Եգիպտոսը ճանաչեց Իսրայել պետությունը։Եվ ամենակարեւորը, առաջինը զիջումների գնաց, ոչ թե Իսրայելը, այլ Եգիպտոսը։ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը խնդրեց Իսրայելին կնքել վերոնշյալ պայմանագիրը։

Ինքս ոչ թե եղել եմ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա նվիրյալներն են այպանում այլոց անվանելով «հայդատականներ» եւ «ոչ մի թիզ հողականներ», այլ կողմ եմ եղել հողային զիջումների, բայց միայն Իսրայել-Եգիպտոս վերը բերված օրինակով։ Այսինքն, ճանաչվում է Արցախի անկախությունը, իհարկե, մեծ ցավով, զիջվում առավելագույնը 5 շրջաններ։ Գիտեմ, թե ինչ կասեն ընդդիմախոսները․ մենք չենք կարող համեմատվել Իսրայելի հետ, նրա թիկունքին ԱՄՆ-ն էր։ Այո, ամեն պետություն ձեռք է բերում դաշնակիցներ, գործում է հաշվի առնելով այլ երկրների, հատկապես իր դաշնակիցների շահերը, ոչ թե թշնամանում նրանց (Ռուսաստան) եւ այլ հնարավոր դաշնակիցների (Իրան, Չինաստան) հետ՝ ձեռք չբերելով նորերին։

Այժմ, ցանկանում եմ, ի տարբերություն, իմ նախորդ հրապարակումների, խոսել անուններով։Այս անունները որ տալիս եմ, տալիս եմ մեծ ցավով, քանի որ նրանց հետ ունեցել եմ ջերմ, շատերի հետ ընկերական հարաբերություններ։

Իզաբելլա Սարգսյան, Վահրամ Մարտիրոսյան, Վասակ Դարբինյան, Վարդան Հարությունյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այլ աջակիցներ։ Չնայած, ձեր տեսակետներին համաձայն չեմ, բայց դուք անկեղծ եք։ Վերջապես, չնայած հազարավոր զոհերին, դուք հաղթանակ տոնեցիք, կատարվեց ձեր առաջնորդի «կանխատեսումը» ՝ Արցախը կործանվում է։ Եվ զարմանալի չէ, որ դուք պաշտպանում եք վարչապետին եւ հնարավոր իշխանափոխությանը կհամաձայնեք, միայն եթե երկիրը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Լեւոն Բարսեղյան, դու 2016թ․Սերժ Սարգսյանին, իրավամբ այպանում էիր, որ 800 հեկտարն անվանում էր «անպետք հողեր», մասնակցում էիր «Սասնա Ծռերի» ապստամբությանն աջակցող ցույցերին, ձերբակալվում եւ 2018թ․ ասում «այլեւս ոչ մի թիզ հող»։ Ի՞նչ պատահեց, կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր, վտանգի տակ է Սյունիքը եւ դու շարունակում ես հայհոյել նախկիններին, պաշտպանել վարչապետին եւ կանխատեսում հնարավոր նոր ընտրություններին նրա հաղթանակը։

Հովսեփ Խուրշուդյան, դու նույնպես մասնակցում էիր «Սասնա Ծռերի» ապստամբության պաշտպանության ցույցերին, դեմ էիր Լավրովի պլանին եւ հողեր հանձնելուն։ Ամիսներ առաջ, մեր վերջին նամակագրության մեջ, վստահություն հայտնեցիր, որ վարչապետն Արցախը ոչ մի գնով չի հանձնի եւ նա վարպետորեն մանեւրում է։

Ստեփան Գրիգորյան, 2016թ․ ասում էիր, որ Յուրի Խաչատուրովը, հողերը ծախել է, 2018թ․անդամագրվել էիր «Սասնա Ծռեր»-ին եւ կողմ էիր Քուռ-Արաքսյան հանրապետությանը։

Արմեն Հովհաննիսյան, ձեր չգիտեմ ինչ խմբով գոչում էիք «Հող հանձնողին, հանձնենք հողին»։

Եվ, վերջապես «Սասնա Ծռեր»․․․․

Հարգելիներս, ձեզ ի՞նչ պատահեց։ Միայն չասեք, թե նախկիններն են մեղավոր։ Դա արդեն ծիծաղելի է։

Մի բան կարելի է եզրակացնել, որ դուք կամ անկեղծ չեք եղել, կամ այժմ վախենում եք, կամ որ սարսափելի է, ձեզանից ոմանք եւ այն ժամանակ եւ այսօր պատվեր են կատարում։

Անընդունելի եւ ծիծաղելի են նաեւ ոմանց «արդարացումները», թե «ո՞ւմ հետեւից գնանք, նախկինների՞․․․»։ Այո, սա ընդամենը «արդարացում» է եւ համակերպում հայրենիքի կորստի հետ։

Երկիրը կործանվում է , դուք նախկիններ եւ ներկաներ եք փնտրում։ Նախկիններն աչքիս լույսը չեն եղել եւ չեն։ Բայց նորից եմ կրկնում, երկիրը կործանող անձը պետք է հեռանա, թե ո՞վ նրան կփոխարինի, իհարկե կարեւոր է, բայց վարչապետն ու նրա հպատակները պետք է հեռանան։

Մտածում եմ, միթե պարտությունը, հայրենիքը հանձնելը, այն արդարացնելն ու դրանով հրճվելը մեր մեջ արդեն գենետիկ բնավորություն է դարձել։

 

Ավետիք Չալաբյան Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին