f

Անկախ

Ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սահմաններին


ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։

Թե ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում այդքան ջանադրաբար փորձում նսեմացնել բանակի դերակատարությունը պատերազմի ընթացքում՝ թողնում ենք հարգարժան պարոնի խղճին։ Այդուհանդերձ, խորապես գիտակցելով նրա հնչեցրած հրապարակային հայտարարությունների մեջ առկա ակնհայտ և քողարկված վտանգները, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ նրա հնչեցրած մտքերին, որոնք պաշտպանական համակարգի վերաբերյալ գիտելիքների հարցում բոբիկ լինելու հերթական վկայությունն են։

Մասնավորապես, պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյան հայտարարում է, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»։ Սա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ, որոնք, ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի սահմաններին։ Ու եթե պարոն Քոչարյանն իրոք մտածում է, որ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», ապա պաշտպանության նախարարությունը սիրով կուղեկցի նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։ Բոլորից։

 

ՀՀ ՊՆ հայտարարություն անդրանիկ Քոչարյան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին