f

Անկախ

Հայաստանի ՄԻՊ-ը միջազգային ասպարեզում ունի բարձր ներգրավվածություն․ Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին:

Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պատերազմի սկզբնական օրերից սկսած մշտական կապ մեջ են եղել, քննարկել են ստեղծված իրավիճակը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է Պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության փորձը Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, որի ընթացքում Պաշտպանը համագործակցում է նաև պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Պաշտպանը ընդգծել է, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության շնորհիվ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել  է նաև Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվող կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը:

Արման Թաթոյանը նաև ներկայացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները, մասնավորապես՝ այդ իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ և անկողմնակալ աշխատանքի և աշխարհին օբյեկտիվ տեղեկությունների ներկայացման կարևորությունը:

Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին, և որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական մարմինների հետ: Նշվել է, որ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, Եվրոպական դատարանի հետ մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությանը և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդու իրավունքների ապահովմանը առնչվող հարցեր:

Հայաստան ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար
«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում
«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ
«Հրապարակ». Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, որը 44 օր խաբեց և կապիտուլյացիա ստորագրեց, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան
Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները
Ես Հայաստանի քաղաքացի եմ ու արդեն համարյա չորս ամիս ամեն գիշեր մղձավանջների մեջ արթնանում եմ ու լաց եմ լինում..
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ինչոր մարդիկ, որոնք կարծում եմ գյումրեցի չէին փող էր բաժանել «Իմ քայլը», ուրիշ ոչինչ. Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիի՝ ճանապարհը փակելու մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին
«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան
Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան
Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ
Ավելին
Ավելին