ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դաշնության խորհրդի համաձայնությունը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու համար պահանջվել է առաքելության մասշտաբի եւ պատասխանատվության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, իսկապես կար 2015-ի որոշումը, որը իրավական հիմք էր եւ հիմք է` նախագահի կողմից նման օպերատիվ որոշումներ կայացնելու համար, սակայն, հաշվի առնելով այն, որ առջեւում հնգամյա ժամկետ է, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել, հաշվի առնելով այդ առաքելություն բավականին մասշտաբայնությունը եւ պատասխանատվությունը, լրացուցիչ թույլտվություն պահանջվեց այդ առաքելության համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` Ղարաբաղում խաղաղապահ ուժեր մտցնելու մասին հրամանագրի վերաթողարկումը կախված կլինի իրավական մարմինների կարծիքից: «Ես չգիտեմ, թե նրանք ինչ կարծիք կունենան, բայց դե-ֆակտո դա ոչինչ չի փոխի: Եվս մեկ անգամ կրկնեմ` քանի որ փաստաթուղթն ուժի մեջ է 2015 թվականից»,- ասել է նա: