Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:
168.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:
Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:
Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում: