f

Անկախ

Հարգելիներս, եթե սա է ձեր պայքարի կամ կազմակերպչական թափը, ապա ավելի լավ է ոչ մի հանրահավաք էլ չանեք..


Գիտեմ, որ կարող եմ շատերի, նաև ընկերների «աչքի փուշը» դառնալ, բայց չեմ կարող չասել: Նոր վերադարձա փաշինյանի հեռանալու պահանջով «համազգային հանրահավաքից»՝ Ազատության հրապարակից:

Ի՞նչ ասեմ, եթե սա է տեղի ունեցած դավաճանությանը, Արցախը թուրքին տալու, Հայաստանի մնացյալ մասի հետագայի գոյությունը առավել քան ռեալ վգտանգի տակ դնելու այս ապիկարների իշխանության արածին մեր ժողովրդի «համազգային» արձագանքի ու վրդովմունքի թափը, ապա կներեք... նիկոլ փաշինյանն ու իր անբարո ավազակախումբը, ցինիկ գլխակերների այդ ոհմակը ոչ թե 6 ամիս, այլ 6 տարի էլ կարող է շարունակել մնալ իշխանության ղեկին: Չէ, հասկանալի է, որ այդքան չեն ձգի, բայց ոչ թե այն պատճառով, որ կհեռանան, այլ որովհետև 10-րդ ամսվա վրա Հայաստանն էլ բարեհաջող կհանձնեն իրենց գործատու էրդողանին ու առոք-փառոք կհեռանան իրենց խոստացված կանադա-մանադաները կամ ուր կուզեն՝ շարունակելով ծաղրել ինչպես իրենց «պողոսներին» այնպես էլ մնացյալին...

Ասեմ ավելին. եթե Ազատույթան հրապարակում հայիվ 3 կամ 5 հազար մարդ է հավաքվում, գումարած մի քանի հարյուր նիկոլածառա ոստիկաններին, կներեք՝ մլիցեքին, ապա զարմանալի չէ, որ հնարավոր է եղել Արցախի կազմակերպված նվիրումը թուրք-ադրբեջանական դաշինքին:

Ի՜նչ Շուշի, ի՜նչ Հադրութ: ալիևն ու էրդողանը հանգիստ կարող էին Երևանն էլ վերցնել, կամ կապիտուլյացիայի ակտի մեջ ստորագրել տային նիկոլին, որ ասենք, Դավիթաշենը, Ավանն ու Չարբախն էլ անցնում ադրբեջանին, ու միևնույն է, Երաևնում հարյուր հազարավորները իսկի հոնքն էլ չէին շարժի, գլուխները կախ կենթարկվեին, ծպտուն էլ չէին հանի ու ոչնչի դեմ չէին էլ բողոքի: Գրեթե վստահ եմ, որ եթե Հայաստանի վրա ոչ թե բնույթով, այլ նաև անձնագրով ու ծագմամբ թուրք կառավարիչ նշանակեին, շատերը նույնիսկ կուրախանային ու կողջունեին...

Սարկազմի եմ տալիս: Այո, բայց դա ահավոր ցավից է...

Մի երկու խոսք էլ «17»-ի, այսինքն՝ փաշինյանի հեռացման և դավաճանական թափթփուկապետությանը վերջ տալու դրոշներով հրապարակ ելած ուժերի հանրահավաքային պայքարի մասին:

Հարգելիներս, եթե սա է ձեր պայքարի կամ կազմակերպչական թափը, ապա ավելի լավ է ոչ մի հանրահավաք էլ չանեք, քան թե նման հանրահավաք անեք, դառնալով նիկոլի իշխանության ամրապնդման ակամա գործակիցը...

Միայն մի հարցրեք, թե բա ինչ անենք, մարդիկ չեն գալիս...

Երկուսուկես տարի առաջ այդ ապիկարը փայլուն ցույց է տվել, թե ինչ կարելի է անել: Դրա կեսն էլ փորձեք անել՝ կստացվի:

Հակառակ դեպքում, նման հանրահավաքները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ «գոլորշի փբաց թողնել» և դավաճան նիկոլին պլստալու հնարավորություն տալ: Ավելին, նա գնալով ավելի է լկտիանալու (մնացածը չասեմ):

Ավելին, բացարձակ ավելորդ ու նույնիսկ անտեղի են հավաքվածներին ուղղված ելույթները՝ փաշինյանի արածի ահավոր լինելու և ծանր հետևանքների մասին: Հավաքվածներին հենց այդ գիտակցումն ու դրա ցավն է բերել հրապարակ:

Բացարձակապես անիմաստ ու նույնիսկ սխալ են նիկոլ փաշինյանին կամ նրա թիմին ուղղված սրտաճմլիկ կոչերը: Նախ, ո՞րն է քաղաքական դիակին ու մարդկային առումով՝ ոչնչությանը դիմելու իմաստը, ինչ վերաբերում է թիմին, եթե մարդ լինեին, եթե կես գրամ հայի արյուն հոսեր նրանց երակներով, ապա արդեն վաղուց հեռացած կլինեին այդ ստահակից: Ով հեռացել՝ հեռացել է: Ով՝ ոչ, ուրեմն նա նույնպես նիկոլ փաշինյան է, անկախ նրանից, թե անձնագրում ինչ անուն-ազգանուն ունի:

Մի խոսքով, եթե այս պահից հենց սկսած դուք կտրուկ չփոխեք պայքարի մարտավարությունը, եթե իներտ ու ստատիկ հանրահավաքներից չանցնեք կտրուկ ակտիվացման, ոչինչ էլ չի փոխվելու և էսպես միտինգից միտինգ, օրից օր անցնելով, մի օր լսելու ենք, որ Սյունիքն էլ տվին, մեկ էլ դա ենք քննարկելու, տնազրկված սյունեցիների դարդն ենք անելու...

Բնականաբար, ես խոսում եմ բողոքի ու անհնազանդության դրսևորման բազմազան օրինական տարբերակներից, որոնք լիովին տեղավորվում են խաղաղ, առանց բռնության ու բռնության կոչերի քաղաքական պայքարի սահմանման մեջ: Ի՞նչ է պետք կամ ինչ կարելի է անել, ասացի՝ նիկոլի նման ոչնչությունը երկուսուկես տարի առաջ ցույց է տվել: Իսկ եթե ձեզ շատ հետաքրքիր է (առանձին կարող եմ որոշ բաներ էլ իմ կողմից առաջարկել):

Հա, էս ասածս ոչ մի կերպ չի նշանակում, թե ինքս, իմ կարողացածի չափով չեմ շարունակելու պայքարել կամ երբևէ կհամակերպվեմ, բայց դա այլ հարց է:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում համաձայնագիր հրադադարի մասին հանրահավաք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին