Նոյեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 2020 թվականի երկրորդ խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է Արդարադատության ակադեմիայի համագործակցության եւ հանրային կապերի բաժինը։
Դիպլոմ ստացավ 17 ունկնդիր:
Քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստումն անցկացվել է համապատասխան ուսուցման ծրագրով՝ 2020 թվականի հունիսի 8-ից նոյեմբերի 3-ը՝ ներառյալ փորձաշրջանը:
Միջոցառումն անցկացվել է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: