f

Անկախ

Պատերազմի իրական էությունը պարտակելու առաքելություն ունեցող ՊՈԱԿ-ի գործունեության համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 733 միլիոն 555 հազար դրամ


Կարծում եմ`այլեւս կասկած չկա, որ պատերազմում պարտության կարեւոր պատճառներից մեկը Արծրունի ապատեղեկատվությունն էր։ Բայց Արծրունը մենակ չէր, ՊՆ ներկայացուցիչ "հրետանուն" թիկուքից սատարում էր «հետեւակը» , որը «Մերոնք հետ են բերել Ջաբրայիլի բոլոր դիրքերը», «Բունկերում ողջ են գտել 100 հայ զինվորի» տիպի ապատեղեկատվությունն էր տարածում սոցիական ցանցերում։

Թիկունքի այդ հետեւակի անունը Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է: «Պարսիկների բանակը ցնցեց հայությանը. Ազերիներին մսաղաց գցեցին», «Պուտինի նվերը ցնցեց հայությանը. ազերիները խուճապահար փախան Ղարաբաղից», «Ալիևի տան ստրուկը դիմում է ողջ հայությունը. Ողջ աշխարհը սարսափած է»․ այսպիսի վերնագրերով «շեդեւր» ֆիլմերը նույնպես այդ ՊՈԱԿ-ի արտադրանքն են։

Համաձայն մամուլի հրապարակումների`պատերազմի իրական էությունը պարտակելու առաքելություն ունեցող ՊՈԱԿ-ի գործունեության համար կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 733 միլիոն 555 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան մեկուկես միլիոն դոլար, եւ ֆինանսավորումը եղել է անխափան անգամ պատերազմի ամենածանր օրերին։

Իսկ որտեղի՞ց այդքան փող կառավարությանը, որ պատերազմի էությունը աղավաղող եւ կապիտուլյացիայի սառը ցնցուղը անխուսափելի դարձնող ապատեղեկատվությունը ֆինանսավորում էր այն դեպքում, երբ միջոցներ չի գտնում տասնյակ հազարավոր փախստականների ամենտարրական հարցերը լուծելու համար։ Համաձայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաղորդման`կառավարությունը «կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ» մոգական բառերն ասելով, միջոցները վերցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

103 տարեկան Քնարիկ տատիկը իր ողջ կյանքի խնայողությունները՝ 1 միլիոն դոլար հատկացրել էր «Հայաստան» հիմնադրամին՝ այս մասին գրել է «Հայկական ժամանակը»։ Իմ ծանոթ Անին Բըրբանքից մզել էր իր կրեդիտ քարտերը, հավաքել էր 5200 դոլար, եւ նվիրել էր մեր հաղթանակի համար՝ հիմա նա մի քանի ամիս չոր հացով է յոլա գնալու, որ փակի քարտի պարտքերը։ Իմ ծանոթ Գեւորգը Գրանադա Հիլզից շուրջ 10 տարի տան կանխավճարի համար հավաքած 50 հազար դոլարը «Հայաստան» հիմնադրամի միջոցով նվիրել էր հայ զինվորի կարիքների համար, հիմա Գեւորգը երեւի ողջ կյանքում վարձով կապրի։

Այս մարդիկ, ու էլի բազմաթիվ ամերիկահայեր հաճախ իրենց վերջին դոլարներն են նվիրել «Հայաստան» հիմնադրամին, ենթադրելով, որ իրենց լուման են ներդնում մեր հաղթանակի գործին, նրանք էլ որպես «դիրքեր» են համարել իրենց գրասենյակը, ավտոնորոգման իրենց գարաժը, եւ փորձել են իրենց «փայով» ապահովել հաղթանակը։

Հիմա պարզվում է, որ այդ գումարները առանց որեւէ հիմնավորման, բազմաթիվ օրենքներ խախտելով, մտել են բյուջե, որտեղից վճարվում է կեղծ տեղեկատվությունը, որը նպաստեց մեր խայտառակ պարտությանը։ Այսինքն`իմ ամերիկահայ բարեկամները ենթադրել են, թե հաղթանակն են ֆինանսավորում, իրականում իրենք ֆինասավորել են պարտությունը։

Խորապես ցավում եմ իմ ընկերների համար, առանց այդ էլ նրանք հոգեպես ջարդված են, իսկ նմանատիպ բացահայտումները կրկնակի-եռակի են ջարդում։

Աղասի Ենոքյան ՖԲ Գրառում «Ֆեյքերի ՊՈԱԿ» հիմնարկ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին