f

Անկախ

Ֆեյսբուքյան Dawaasuren Nymsuren օգտատերը խաբեությամբ անձնական տվյալներ է կորզում, հորդորում ենք դրսևորել զգոնություն․ ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր  սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայ­տարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ, վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:

Մաս­նավորապես՝ www.facebook.com  սոցիալական ցանցի Dawaasuren Nymsuren էջի օգ­տատերը, նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում:

Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործու­նե­ություն իրակա­նացնելու նպատա­կով, ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտա­րա­րու­թյուն­ներին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն:

ՀՀ ԱԱԾ

Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Փաստաբան. Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում
Ես չեմ պատասխանել իր հարվածներին. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից
Հայտնի են դարձել ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակի հաղթողները
՛՛Թագավորի կինն էլ դժգոհ է իր կյանքից՛՛ (Պատմություն մեկի, որ շատերինը եղավ)
Ինձ չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը․ Նարեկ Մալյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում` «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ (տեսանյութ)
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան
Դոլարն ու եվրոն թանկացել են
Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ
Միջադեպ՝ տրանսպորտում, պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ. Դեպքին անդրադարձել է ԱԺ նախագահը
Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
«Մայր Հայաստանը» դատի է տվել Ավինյանին․ վիճարկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը
Ավելին
Ավելին