Dailt Express պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի գիտնականները պարզել են, որ թեփը Պարկինսոնի հիվանդության ախտանիշներից մեկն է: Գրում է Gazeta.ru-ն:
Խոսքը սեբորեային դերմատիտի մասին է: Մեղմ ձևով այն արտահայտվում է թեփի տեսքով, ծանր դեպքում գլխամաշկը կարմրում է և թեփուկավոր է դառնում, հազվադեպ դեպքերում կարող է վերքի վերածվել, որը թարախածորում է:
Գիտնականները չգիտեն, թե ինչու է թեփն ախտահարում հենց Պարկինսոնով հիվանդներին: