f

Անկախ

Սիրիայից մինչև Լեռնային Ղարաբաղ. ինչո՞ւ է Պուտինը հանդուրժում Էրդողանի կամակորությունները. Infosperber


Շվեյցարական Infosperber կայքը հոդված է հրապարակել, որի հեղինակ Կրիստիան Մյուլերը վերլուծել է՝ ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համակերպվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջների և կամակորությունների հետ:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում պատերազմը ավարտվել է, սակայն դրա հետ կապված հարցեր են մնացել, մասնավորապես` ինչու Պուտինը չի բողոքել Էրդողանին թուրքամետ զինյալների` Բաքվի կողմից պատերազմին մասնակցելու հարցի վերաբերյալ:

Ըստ հեղինակի՝Ռուսաստանի նման պահվածքը բացատրվում է մի քանի պատճառներով: Դրանցից մեկը Թուրքիայի` ՆԱՏՕ-ի բլոկին պատկանելն է. այս կառույցին Թուրքիան անդամակցում է 1952 թվականից:

Այժմ, ՆԱՏՕ-ի անդամների լուռ համաձայնությամբ, Թուրքիան  վերականգնում է 19-րդ դարի կեսերին Ռուսաստանի դեմ Ղրիմի պատերազմում հաղթած Օսմանյան կայսրության հեղինակությունը: Այսպիսով, Անկարան Մոսկվայի հետ վարկածային ռազմական բախման դեպքում միշտ կկարողանա հույս դնել Արևմուտքի օգնության վրա:

Չի կարելի հաշվի չառնել նաև Թուրքիայի տնտեսական ներուժը, բացի այդ, երկրի պաշտպանական արդյունաբերությունն աճում է արագ տեմպերով: Ինքնավստահ տերությունը միջամտում է Լիբիայի ներքին իրավիճակին, հավակնում է միջերկրածովյան ջրերին՝ ի վնաս Հունաստանի, իր ուժերը պահպանում է Սիրիայի հյուսիսում, կռվում է քրդերի դեմ և օգնում է Ադրբեջանին Ղարաբաղում` Հայաստանի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն լռում է և իր հարավային հենակետին չի խանգարում սեփական քաղաքական խաղերը խաղալու հարցում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ուներ Թուրքիայի հետ իրավիճակը սրելու համար. 2015-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու -24-ի խոցումը, 2016-ին թուրք ջիհադիստի կողմից Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի գնդակահարումը: Բայց Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի այդպիսի դեպքերը երկու երկրների միջև քաղաքական ճգնաժամի չվերաճեն:

«Ռուսաստանը գիտի, որ Թուրքիան իր վրա երրորդ կողմի հարձակման դեպքում կարող է օգնության կանչել ՆԱՏՕ-ին, այնպես որ Թուրքիայի հետ պատերազմ Ռուսաստանը իրեն թույլ տալ չի կարող»,-գրում է շվեյցարական կայքը:

Կրեմլի համար ավելի կարևոր է Էրդողանից բարի կամքի դրսևորում ստանալը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի և Անկարայի միջև ներքին քննարկումներին աջակցելու միջոցով:  Օգտվելով դրանից ՝ Թուրքիայի ղեկավարը երկակի խաղ է խաղում ՝ հաջողությամբ մանևրելով Ռուսաստանի Դաշնության և Արևմտյան ռազմական բլոկի միջև, ժամանակ առ ժամանակ հատելով իր երկրի սահմանները և զենք օգտագործելով` արտաքին քաղաքական նպատակներին հասնելու փաստարկով:

Վլադիմիր Պուտին Արցախի Հանրապետություն Ռեջեփ Թայիփ Էրդողան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին