Արցախի բնակչության անվտանգությունը ռուս խաղաղապահներից բացի ոչ ոք չի կարող երաշխավորվել: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Բայց միջազգային փորձից խաղաղապահ գործունեության ամենատարբեր արդյունքներ են հայտնի. ողբերգականից, այդ թվում` հենց խաղաղապահների համար, էլ չեմ ասում` այն ժողովուրդների, հանուն որոնց ամեն ինչ արվում էր, մինչեւ` բավականին հաջող: Բայց անորոշությունը մեծ է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ այժմ Ֆրանսիան հայտարարում է Արցախի ճանաչման հնարավորությունը դիտարկելու մասին: «Սա հուսադրող է: Բայց կարո՞ղ է սա երաշխիք լինել: Հիմա ասում են, որ Ռուսաստանը թույլ չէր տալիս ճանաչել Արցախը. դրանք կեղծ հայտարարություններ են: Եղել է առնվազն հինգ դեպք, երբ մենք պարտավոր էինք ճանաչել, եւ այդ ճանաչումն անվտանգության կարեւորագույն գործոն կդառնար»,- նշեց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ հիմա էլ ուշ չէ ճանաչել Արցախը: