ԱՄՆ-ում անցյալ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 187 833-ով: Այս թիվը Միացյալ Նահանգների համար համաճարակի սկզբից ի վեր ռեկորդային է:
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ –ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,7 միլիոն մարդ:
Նշվում է, որ երկրում մեկ օրում ավելի քան 2 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից: ԱՄՆ-ում COVID-19- ի պատճառով մահացությունների թիվն արդեն գերազանցել է 252 հազարը:
Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի պատճառով պարետային ժամ էր մտցվել:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 57 միլիոնը: