f

Անկախ

Ռուս-հայկական լազարևյան ակումբի մամլո հաղորդագրությունը ակումբի խորհրդի նիստի վերաբերյալ


Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտումնոյեմբերի 20-ին տեղի է ունեցել միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը:

Նիստին մասնակցելու համար Հայաստանից ժամանել էին խորհրդի անդամներ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը,  քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ռուսական կողմից մասնակցում էին՝ ակումբի խորհրդի համակարգող, Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը և խորհրդի անդամներ՝ «Մոնարխ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Լազարևյան ակումբի» մոսկովյան տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գազազյանը, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, «Լրագրողների բարեկամություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը, ինչպես նաև ակումբի բարեկամ, «Ռուս-հայկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Բաղդասարյանը և ուրիշներ:

 

Հավաքվածները քննարկել են այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ստորագրվելուց հետո, ինչպես նաև դրա հետ կապված ռուս-հայկական հարաբերությունների հարցերը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

 

Բացի այդ, մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական կազմակերպությունների փոխազդեցության հնարավորությունները Արցախի Հանրապետության՝ ռազմական գործողությունների հետևանքով տուժածներին օգնություն ցույց տալու հարցում: Հիշեցնենք, որ մարտական գործողությունները սկսվելուն պես «Լազարևյան ակումբը» Արցախի բնակչությանն օգնելու նպատակով Ռուսաստանում և Հայաստանում հանգանակություն հայտարարեց: Ներկայումս Ռուսատանի և Հայաստանի մտահոգ քաղաքացիների ջանքերով հավաքվել է մոտ 10 մլն ռուբլի:

 

Ակումբի խորհուրդը որոշել է շարունակել միջոցների հավաքումը, որոնք կօգտագործվեն նպատակային՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախագահների կազմով կոմիտեի որոշման: Կոնստանտին Զատուլինը նշել է.

 

«Մենք ապրում ենք հայ ժողովրդի ցավը և միաժամանակ հասկանում ենք, որ ներկա փուլում այլ որոշում, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ շարադրված դրույթների կատարումից, գոյություն չունի: Գլխավորն այն է, և դրան համաձայն են ակումբի բոլոր անդամները, որ Լեռնային Ղարաբաղում դադարել են ռազմական գործողությունները և այլևս խաղաղ քաղաքացիներ չեն զոհվում: Մենք հասկանում ենք, որ դեռ պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դա դժվար որոշում է լինելու: Այսուհանդերձ այսօր հիմնական խնդիրը մնում է փախստականների հարցը, աջակցությունն այն ընտանիքներին, որոնք զրկվել են օթևանից և մերձավորներն են կորցրել:  Կարևոր հարց է մնում նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային արժեքների պահպանումը:

 

Ուզում ենք հանգստացնել հայ հասարակությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղարար առաքելության մեջ Թուրքիայի ներգրավման վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման հետ: Դա բացառված է, ինչի մասին արդեն քանիցս հայտարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և լիազորված դիվանագետներն ու ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչները»:

 

Խորհրդի անդամները որոշել են «Լազարևյան ակումբի» հերթական՝ չորրորդ նիստը գումարել Հայաստանում 2021 թ. առաջին կեսին՝ երկրում ներքաղաքական իրավիճակի կայունացումից և համաճարակային դրության բարելավումից հետո:

 

Լազարյան ակումբ Ռուսաստան համաձայնագիր հրադադարի մասին

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին