f

Անկախ

Մի քանի տարրական փաստեր «հեղափոխությունների» մասին…


«Հեղափոխությունը դա ժողովրդի ակտիվ 2.5-3% հատվածի մոբիլիզացիայի միջոցով կառավարող համակարգի տապալումն է՝ արդարության հաստատման և նոր կառավարման ինստիտուտների ձևավորման նպատակով»։

Հեղափոխության համար պետք է «ամբողջ ժողովուրդը» դուրս գա փողոց: Իրականում նման բան երբեք չի եղել: Բավական է 2-3%-ի մոբիլիզացիան ու ակտիվ գործողությունը հեղափոխություն սկսելու համար:

Հեղափոխությունները սկսվում են բացառապես արտաքին ուժերի կողմից: 

Նման բան չկա: Արտաքին ուժերը որեւէ փուլում սկսում են միջամտել այս կամ այն կողմից՝ իրենց շահերը առաջ տանելու համար: Որոշ դեպքերում այդ միջամտությունը կարող է լինել օգտակար, այլ դեպքերում՝ մահացու: Դա կախված է ներքին ուժերի սուբյեկտայնությունից, հստակ քաղաքական օրակարգի առկայությունից ու կամքից:

Բոլոր հեղափոխությունները բերում են քաղաքացիական պատերազմի կամ պետության քայքայման

Երբեմն բերում են, երբեմն՝ ոչ: Կախված հեղափոխականների կամային հատկանիշներից ու ստրատեգիական մտածողության մակարդակից: Երբեմն պետության քայքայման, կամ նույնիսկ ազգի ֆիզիկական բնաջնջման է բերում հեղափոխության ուշանալը:

Բավական է հասնել հեղափոխության և պետությունը ակնթարթորեն կդառնա ծաղկող ու բոլոր խնդիրները կլուծվեն: 

Իրականում դեպքերի մեծամասնությունում հեղափոխությունը չի հաստատում արդարություն և չի կարողանում ստեղծել նոր կառավարման ինստիտուտներ: Հեղափոխությունը միայն սկիզբն է: Միայն հնարավորության ստեղծումը:

Հեղափոխություն կարելի է սկսել միայն երբ ժողովրդի մեծամասնությունը հասել է գիտակցության բարձր մակարդակի և կա հեղափոխության «պահանջարկ»: 

Սա բացարձակ աբսուրդ է, քանի որ առաջարկ-պահանջարկի ձևավորումից առաջ կա կարիքը: Սուր անարդարության զգացումը, որը համակել է ժողովրդի մի զգալի հատվածին, առավել քան բավարար է հաջող հեղափոխություն իրականացնելու համար: Հեղափոխության առաջնորդների հիմնական խնդիրն է այդ կարիքի բավարարման մեխանիզմներ գտնելը և դրա շուրջ առաջարկ ձեւավորելը ժողովրդի 2-3%-ի մոտ: Այնպիսի առաջարկ, որ նրանց կմղի մոբիլիզացիայի ու ակտիվ գործողության:

Հեղափոխությունը կարելի է մանրամասն պլանավորել և կանխատեսել: 

Սա նույնպես աբսուրդ է, քանի որ բոլոր նորմալ սոցիոլոգները, վերլուծաբանները և հենց հաջողված հեղափոխությունների հեղինակները խոստովանում են, որ մասսայական վարքագծերը կանխատեսելը անհնարին է: Երբ կան բավարար պայմաններ հեղափոխության համար՝ անարդարության համատարած զգացումը, քաղաքական ինստիտուտների սնանկությունը և ճահճացածությունը, ապա հեղափոխությունը կարող է պայթել ամեն վայրկյան, կամ ուշանալ տասնամյակներով:

Եթե ժողովրդի մեջ պահանջը կա, ապա առանց առաջնորդների խմբի ու հստակ ձեւակերպված օրակարգի էլ հեղափոխությունը անպայման տեղի կունենա: 

Իրականում բոլորը խոստովանում են, որ հաջողության առնվազն 50%-ը կախված է առաջնորդող խմբի կամային հատկանիշներից, ղեկավարման հմտություններից և խարիզմայից: Վախկոտ, թուլակամ ու անվճռական առաջնորդներով հեղափոխությունը կամ խափանվում է, կամ վերածվում քաոսի ու արհավիրքի:

Խաղաղ քաղաքական հեղափոխությունը պատերազմ չէ և ենթարկվում է լրիվ այլ օրենքների:

 Իրականում խաղաղ հեղափոխություն չկա: Զենքի կիրառումը կամ դրանից խուսափելը տվյալ իրավիճակում զուտ տակտիկական քայլ է՝ ռիսկի ու արդյունքի սառը հաշվարկ: Լճացած, ավտորիտար, անարդար կառավարող համակարգին տապալելու միակ մոտեցումը «պատերազմի տրամաբանությունն է»՝ ռեսուրսների բաշխմամբ, պաշտպանության ու հարձակման տակտիկական մանյովրներով ու հակառակորդին արդյունավետ գործողությունների հնարավորությունից զրկելու նպատակներով, զինված կամ անզեն: Իսկ հաղթանակը հակառակորդին հոգեբանական պարտության մատնելն է ու կապիտուլյացիայի ենթարկելը:

Փոփոխության ռեսուրս չկա կամ ուժն է ծնում իրավունք: Իրականում նման անարդարության պայմաններում ռեսուրսը լիուլի բավարար է, իսկ ուժը ոչ թե ծնում է իրավունք, այլ լրիվ հակառակը՝ ուժը ծնվում է հստակ ձեւակերպված, գիտակցված ու արժևորված իրավունքի գիտակցումից:

ՖԲ Գրառում Իրինա Դանիելյան հեղափոխություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին