Երեկ լսեցի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Արամ Աբրահամյանի հետ և իր երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս գալու գաղափարն է մխրճվել հիշողությանս մեջ։ Նա ասում է, որ այս ընթացքում գնացել և զրուցել է արաբական աշխարհի հետ և նրանք պատրաստ են ներդրումներ անել, եթե կայունություն ստանա Հայաստանը։ ՖԲ-ը էջիս ամբողջ զրույցը կա, կարող եք լսել։ Ամբողջը չմեջբերեմ։ Նա անկեղծացավ նաև իր կյանքի դրվագների, նախկինում ՀՀ վարչապետ եղած և այդ աթոռը թողնելու պատճառների մասին խոսեց։ Ասաց, թե մեկուկես տարի ծանր հիվանդությունից էր բուժվում։
Նրա խոսքերով հեղափոխությանը սատարեց, իջավ հրապարակ նիկոլի հետ խոսելու, որովհետև սահմանադրական երկրում իզորու էր իրեն զգում օգտակար լինելու։ Այս ամենը լսում էի և ապշած մտորում.
այս մարդը ջատագով եղավ համասեռամոլին մեր ավանդույթներով երկիր բերել իր տղամարդ-կնոջով, այս մարդը նիկոլի ամեն անօրինական փաստաթուղթ ստորագրեց,
այս մարդը երկիրը կազմաքանդման գործընթացում եղավ դրոշմ խփող, հիմա նստել ո՞ւմ ուղեղն է արդուկում։
Այս մարդը պատերազմը կապիտուլիացիայով "պարտված", ռուսական զորքի հույսին, գրեթե սուվերինիտետը կորցրած Հայաստանը արաբական փողերո՞վ է ուզում պահել։
Ի՞նչ ոլորտներո՞ւմ պետք է ներդնեն, նրանց ներդրումները մեր երկրի, ո՞ր արդյունաբերության ճյուղը պետք է զարգացնեն, եթե մի հանքարդյունաբերություն էր մնացել, դա էլ ամբողջը ռուսական ակտիվներ են։ Ամուլսարի վրա՞ է հույսը։
Բայց Ամուլսարի հետ կապված, հերքում էր իր մասնակցությունը։ ՖԲ-ում երկար չես գրի։ Չի կարդացվում։ Բայց էս մարդու կերպարը ինձ համար պարզ է եղել. ինքն իրեն խելացի, աշխարհի դրվածքը թելադրողների հետ նստող հելնող համարող խորամանկ ամենակարող է համարում, բայց իր մտածածը, ինչքան գույն, շերտ ու մասնակից դավադիր-բիզնեսմենով էլ շրջապատված չլինի մի կարևոր պատնեշի առաջ է կանգնելու` իրականությունը։
Իրականությունը փուչիկ օրակարգեր չի ճանաչում. բանը բանից անցել է, վաղը Հայաստանը ուրիշ անձնագիր ու դրամ կունենա։ Ուշացել եք պ-ն նախագահ ձեր "տեխնոկրատ" երազանքներով։