Նոյեմբերի 10-ից ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ տեսա նման խոստովանություն (Աստված տա, որ դա լինի անկեղծ), երբ ԲՈԼՈՐՍ անմեղսունակ կերպով ՄԵՐ ողբերգությունների մեջ մեղադրում ենք՝
Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին, ՔՓԿ-ին, բոլոր ժամանակների ՀՀ վարչապետներին և նախարարներին, ԱՄՆ-ին, Թուրքիային, ՌԴ-ին, ԵՄ-ին և այսպես շարունակ... բայց ՈՉ ԵՐԲԵՔ սեփական սիրելի անձին...
Տարածված է այն համոզմունքը, որ 1991թ.-ի և 2018թ.-ի ընտրությունները եղել են անհամեմատ արդար, բայց և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը և՛ Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց 2-3 տարի անց արժանացան ատելության, ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք եկան իշխանության անազնիվ ընտրություններով...
Եվ միայն այն պահից, երբ ՄԵՐ սրտին ու հոգուն հասնի այն պրիմիտիվ միտքը, որ ՄԵՆՔ ենք անազնիվ, կեղծավոր, անբարոյական, ՄԵՆՔ կստանանք ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԸ շարժվելու դեպի ՀԶՈՐ Երկիր...
Իսկ այն պահից, երբ ՄԵՆՔ ապաշխարենք և սկսենք ինքնամաքրվել, կունենանք նաև ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ այդպիսի Երկիր ունենալու համար...
Հակառակ դեպքում պետք է ստիպված ընտելանանք ԱՆՎԵՐՋ ողբերգություններին՝ լաց ու կոծին, տարածքների կորուստներին, բազմաթիվ դագաղներին...