f

Անկախ

Պատվի և արժանապատվության բոլոր նորմերը ոտնահարածներն այս իրավիճակում շարունակում են պաշտոնավարել․ Կարեն Բեքարյան


Պատկերացնում եք տարիներ անց հայրենիքի հատվածը կորցրած երիտասարդի հոգեվիճակը, երբ փորձելու է ստանալ իրեն տանջող հարցերի պատասխանը և կարդալու է այն մասին, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ով իր անարժեք ապիկարությամբ տանուլ է տվել պատերազմը, անամոթաբար նստել կամ կանգնել է ՀՀ դրոշի կողքին ու ընդունել դաշնակից երկրի բարձր պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք նա ունենալու է որևէ ցանկություն՝ իրեն այս ժողովրդի զավակը համարելու։ Բեքարյանի գրառումը՝ ստորև․

«Պարոնայք, դուք խաթարում եք ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների հոգեկան առողջությունը:

Պատկերացրեք տարիներ անց, հայրենիքի հատվածը կորցրած երիտասարդը, փորձում է ստանալ իրեն տանջող հարցերի պատասխանը: Ու ապշած կարդում այն մասին, որ պատվի և արժանապատվության բոլոր նորմերը ոտնահարածները, շարունակել են պաշտոնավարել այս իրավիճակում, և օրինակ ՝

Արցախի նախագահ կոչեցյալն անգամ թույլ է տվել իրեն ինչ-որ տեքստեր արտաբերել Արցախի ժողովրդի անունից,

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ով իր անարժեք ապիկարությամբ տանուլ է տվել պատերազմը, ապա անամոթաբար նստել կամ կանգնել է ՀՀ դրոշի կողքին ու ընդունել դաշնակից երկրի բարձր պատվիրակությանը,

ինքն իրեն ՀՀ նախագահ համարողը տիեզերքի հեռուներից վերադարձի իմիտացիայի և սեփական դեմքը հերթական անգամ փրկելու փորձերի ներքո՝ ճամարտակում է ինչ-ինչ գաղափարների մասին,

արդեն նախկին ՊՆ և ԱԳ նախարարները լռում են, կարծելով երևի, որ էլ ոչ մեկն իրենց հարցեր չունի և չի ունենալու,

նորանշանակ ԱԳ և ՊՆ նախարարներ կան, այսինքն գտնվել են մարդիկ, որ իր պաշտոնավարման ամեն րոպեով ազգային արժանապատվությունը ոչնչացնող վարչապետից համաձայնել են ընդունել այդ պաշտոնները, չմտածելով անգամ, որ լավագույն դեպքում՝ օրեր են պաշտոնավարելու, սակայն ահավոր կարևոր և բախտորոշ օրեր, և ընդամենը այդ թիմի մաս դառնալով՝ իրենց բաժին հարվածն են բերում պետության հիմքերին,

իշխանությունն իր հոգեվարքի մեջ՝ մեծ թափով շարունակում է քաղաքական հետապնդումները պայքարող մարդկանց դեմ,

հասարակության մեջ դեռ կան այնպիսիք, ովքեր վարչապետի գովքն են անում, չպատկերացնելով, որ ժամանակ անց դժվարությամբ են նայելու սեփական զավակների աչքերին,

հասարակության որոշակի հատված դուրս չի գալիս պայքարի, իրեն ու շրջապատին տալով տարբեր հարցեր, և կորցնելով որևէ բան փրկելու շատ կարճ ժամանակը...

Պատկերացնու՞մ եք այս ամենի մասին տարիներ անց տեղեկացողի հոգեվիճակն ու հետադարձ հայացքը:

Ո՞վ ենք մենք այսքանից հետո՝ որպես ազգ և ժողովուրդ, և արդյո՞ք ապագայի այդ երիտասարդն ունենալու է որևէ ցանկություն՝ իրեն այս ժողովրդի զավակը համարելու...»։

Կարեն Բեքարյան ՖԲ Գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին