f

Անկախ

Նախկինում ունեցած մեր ռազմական ձեռքբերումները, ցավոք, դիվանագիտորեն չհաջողվեց հաստատել․ Արտակ Դավթյան


Թուրքերից կարող ենք սպասել ամեն ինչ, իհարկե, ոչ լավը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածք ներխուժելու նպատակով Նախիջևանում թուրքական մեծ հարվածային խումբ տեղակայելու տեղեկություններին։

«Իմ գնահատմամբ՝ այս պահի դրությամբ բուն Հայաստանի տարածքին հարվածը քիչ հավանական եմ համարում, բայց մեծ հավանականություն կա, որ որոշակի տարածքներ, որտեղ, եթե կարելի է այսպես ասել՝ Նախիջևանի նախկին սահմանից առաջ են մեր հենակետերը, կարող են ինչ-որ գործողություններ լինել տվյալ ուղղություններով»,- նշեց նա։

Արտակ Դավթյանը Նախիջևանից թուրքական ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հավանականություն չի տեսնում, քանի որ ՀՀ տարածքի հետ կապված՝ կան դաշնակցային պարտավորություններ ՌԴ-ի հետ։ Ըստ նրա՝ դրանից ավելի լավ զսպող գործոն այս պահին չկա։

«Չի բացառվում բուն ճնշումը Հայաստանի վրա՝ ոչ անմիջական ռազմական գործողությունների տեսքով, բայց դա դիվանագիտական կազմին թույլ է տալիս այն որպես մահակ օգտագործել, երբ մշտապես այդ լծակը պահում են մեզ շատ մոտ՝ ինչ-որ խնդիրներ կատարելու համար։ Դա պետք է գնահատի Գլխավոր շտաբը, ստեղծված իրավիճակը և ըստ դրա՝ որոշումներ կայացնեն ու առաջարկեն քաղաքական կամ ռազմական տեսակետից։ Սադրանքներ հնարավոր են, նշեցի՝ որ հատվածում, որը կարող է օգտագործվել դիվանագիտական խնդիրներ լուծելու համար»,- ասաց գեներալ-լեյտենանտը։

Հարցին, թե ռազմական ղեկավարության գործողությունները և դիվանագիտությունը համաչափ էին սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմի ընթացքում, Արտակ Դավթյանը պատասխանեց․ «Կդժվարանամ պատասխանել, քանի որ տեղեկությունների չեմ տիրապետում դիվանագիտական աշխատանքի մասով։ Ընդհանրապես, դիվանագիտությունը կլիներ հաղթանակած, երբ այսքան տարիների ընթացքում մեր ձեռք բերած ռազմական հաջողությունները հաստատվեին, որը չեղավ։ Այսինքն՝ մենք այդ ամբողջ ժամանակահատվածում դիվանագիտորեն չկարողացանք ամրագրել մեր ձեռք բերած հաջողությունները։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա։

Արտակ Դավթյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին