f

Անկախ

Հայտնի ճշմարտություն կա՝ բաժանիր, որ տիրես. Փաշինյանը մեզ բաժանեց սևերի ու սպիտակների, որպեսզի Արցախին տիրեն ու հանձնեն թշնամուն. Ռուբեն Մխիթարյան


Երկուսուկես տարի Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պահել է ստի ու կեղծիքի մեջ, կեղծել է ամեն բան ու այս ամենի վերջնարդյունքը մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ ամեն օր ասում էին՝ հաղթելու ենք, բայց մի գիշերվա մեջ թաքուն ստորագրվեց հայոց պատմության մեջ ամենախայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Այս ամբողջ ընթացքում բոլորիս ասել են, որ ունենք փայլուն հարաբերություններ ռազմավարական դաշնակցի հետ, որը պետք է շարունակեր երկրի ղեկավարը, իսկ ի՞նչ էր անում ինքը՝ամեն անգամ ՌԴ այց կատարելուց առաջ կարծես դիտմամբ լուրջ պրոբլեմ էր ստեղծում Գազպրոմի, Երկաթուղու հետ, գործեր էին հարուցվում, գործեր, որոնց ավարտը այդպես էլ պարզ չդառավ: Նա ասում էր՝ Ռուսաստանը ստիպված է հաշվի նստելու ներկայիս իրողությունների հետ: Նիկոլ՝ Ռուսաստանի Դաշնությունը մեր միակ բարեկամն է դարեր ի վեր, եթե դու դա չես հասկացել,  քո փոքրիկ ուղեղի մեջ ինքնիշխանություն էիր խաղում, ու կործանեցիր մեր երկիրը: Հայտնի ճշմարտություն կա՝ բաժանիր, որ տիրես, մեզ բաժանեց սևերի ու սպիտակների, որպեսզի Արցախին տիրեն ու հանձնեն թշնամուն: Մեզ հիմա էլ են բաժանում՝ հանրապետականների, դաշնակցակնների, նիկոլականների , լևոնականների, մենք բոլորս հայ ենք, ձեր ժողովուրդն ենք, ձեր քաղաքացիներն ենք»,- նշեց նա:

Մխիթարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն, միլիարդավոր դոլարների ներդրում, սակայն ոչինչ չի իրականացրել, չհասկանալով, որ երկրի առաջնահերթությունը Արցախի հարցի կարգավորումն է. «Մարդկանց ամեն առավոտ սնում էիր, որ մինչև ԱԺ ում չունեն մեծամասնութուն միլիարդավոր ներդրում չի լինելու, մինչև ՍԴ ում չլինի նոր դատավոր՝ ներգաղթ չի լինելու, այդ ամեն ինչը ասելուց առաջ, ասեիր՝ մինչև Արցախի հարցը չլուծենք և 10-15 տարվա կտրվածքով խաղաղություն չհաստատվի, ոչ միլիարդավոր դոլարների ներդրում է լինելու, ոչ ներգաղթ, ոչ էլ տնտեսական հեղափոխություն, իսկ դու դա չես արել»:

Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ, և 2018 թվականի հանրահավաքների ժամանակ խոսում էր որոշ քաղաքական գործիչների պատմության աղբամանը նետելու մասին, սակայն Մխիթարյանի համոզմամբ՝ հայ ազգը տարիներ անց Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը անվանելու է՝ պատմության աղբաման:

«Պատմության աղբամանում պետք է նետենք «Հայկական ժամանակ «քայքայիչ քո թերթը, այս թերթի անունը պետք է լիներ թուրքական: Պետք է աղբաման նետել քո ոչ բարով գիրքը, որը կոչվում է՝ «Երկրի հակառակ կողմը», բայց պարզված, որ պետք է կոչվեր՝ երկրի անառակ կողմը, որովհետև քո անբարոյականությունով պղծեցիր երկրի ավանդույթները:  Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀ քաղաքացու հպարտ անձնագիր էիր բաժանում, երբ երկրում իշխում էր կորոնավիրուսը, և   հանրահավաքներ անելով տարածում էիր վիրուսը: Պարոն Փաշինյան, այդ փողերը ի՞նչ եղավ, որ ծախսեցիր, ոչ մի բան չարեցիք ու Աժ- ում հակասահմանադրական քայլերով դատավոր բերեցիք: Ես մի անձնագիր ունեմ, դա ՀՀ անձնագիրն է, որի մեջ կապ չունի, որ թղթերը սև ու սպիտակ են, ես տեսնում եմ այն եռագույն: Դու մեզ բաժանեցիր սև ու սպիտակի, բայց իմ անձնագիր իմ սիրտն ու հոգին եռագույն է»,- նկատեց Ռուբեն Մխիթարյանը:

Ռուբեն Մխիթարյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին