f

Անկախ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար: «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»:

Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։

Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։

Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի:

Հայաստան ՀՀ նախագահի աշխատակազմ Արմեն Սարգսյան Սերգեյ Լավրով

Այլ հոդվածներ հեղինակից

Սա բուհերին անմիջական կախման մեջ է դնելու իշխանություններից․ԵՊՀ ՀԽ անդամը՝ բուհերի ռեկտորներին նշանակելու մասին
6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը
Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր. Բագրատ Եսայան
ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին
Աթոռապաշտ ազգադա՛վ, ադրբեջանցիները մոտեցել են Տեղին և Խնձորեսկին
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում. Արփինե Հովհաննիսյան
Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից՝ կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի. Ղազինյան
Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է կուսակցական գործունեությունը և չի մասնացելու խորհրդարանական ընտրություններին. Արթուր Վանեցյան
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ
Մենք մասնակցելու ենք արտահերթ ԱԺ ընտրություններին եւ ձգտելու ենք հավաքել մեծամասնություն. Վանեցյան
Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը
6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք
Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ԱԱԾ-ի պարզաբանումը՝ իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներ
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ
Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան
Օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացնում են անցումային Կառավարության ծրագիրը. ուղիղ
ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սամվել Խուդոյանը
«Team Telecom Armenia»-ն նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ մեծացնում ծառայությունների որակը
Ավելին
Ավելին