f

Անկախ

Կորցրել ենք Արցախի 70 %-ը, ունեցանք 5000 զոհ, կորոնավիրուսի հետևանքով՝ 1500 զոհ․ տնտեսությունը քանդվում է, երկիրը քանդվում է․ մեր խնդիրն այսօր երկրի փրկությունն է․ Արթուր Վանեցյան


Մեր խնդիրն այսօր երկրի փրկությունն է։ Ես և իմ գործընկերները բազմիցս նշել ենք, որ սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի փրկության, հանուն մեր հայրենիքի ապագայի։ Այս մասին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Կորցրել ենք մեր հայրենիքի մի մասի՝ Արցախի 70 տոկոսը, ունեցանք շուրջ 5000 զոհ, կորոնավիրուսի հետևանքով ունեցանք մոտ 1500 զոհ։ Ունեցանք փլուզված տնտեսություն։ Նկատել եք՝ դոլարի փոխարժեքը որքան է, 508 դրամ է։ Դուք հասկանում եք, որ տնտեսությունը քանդվում է, որ երկիրը քանդվում է։ Հասկանում եք՝ էլ տեղ չունենք։ Օդանավերը, երբ սկսեցին թռնել, ազգի 50 տոկոսն արտագաղթելու է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախօրեին Կառավարության տեղի ունեցած կադրային փոփոխություններին, մասնավորապես՝ 4 նախարարների փոփոխությանը, Արթուր Վանեցյանը նշեց․ «Բոլոր նրանք, ովքեր համաձայնվում են այսօր հեռացող, դավաճանական իշխանության հետ շարունակել այս պատասխանատվությունը վերցնել իրենց վրա, նրանք ուղղակի դավաճաններ են և կոչ եմ արել որևէ նորմալ մարդու չհամաձայնվել և ստանձնել այսօր տարբեր բարձր պաշտոններ»։

Նրա խոսքով՝ այսօր առաջնային է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որից որոշ ժամանակ անց պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Նիկոլի գնալուց հետո պետք է հասկանանք՝ ով է այդ մարդը, որ իր վրա վերցնելու է պատասխանատվությունը ու այս փլուզված երկիրը փորձելու է ոտքի կանգնեցնել։ Ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ մեր հայրենիքի փրկության գործընթացում, կորոշենք բոլորս։ Ես չեմ ասել՝ պատրաստ եմ լինել վարչապետ, ես ասել եմ՝ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն։ Եկեք լուծենք Նիկոլին ճանապարհելու հարցը, որից 3 կամ 6 ամիս հետո լինելու են ընտրություններ և ժողովուրդն է որոշելու՝ ում տա իր ձայնը։ Ժողովուրդն է ձևավորելու իր իշխանություններին։ Իսկ Նիկոլ Փաշինյանն աներեսի, անթասիբի պես ուղղակի կառչել է իշխանություն և չի պոկվում»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Արթուր Վանեցյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին