AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է այն մասին, թե ինչը կարող է հիմնական խոչընդոտ դառնալ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային գործարքի կնքման համար: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում Լոնդոնը կարող է Լա Մանշում ձկան որսի պայմանների շուրջ հարցը օգտագործել որպես եվրոպական գործընկերների վրա ճնշման գործիք:
«Ես վստահ չեմ, որ համաձայնագիրը կկնքվի մինչև տարեվերջ», - ասել է Մակրոնը:
Նա վստահություն է հայտնել, որ վեճի հիմնական կետը կլինի ձկնորսության իրավունքը:
Հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիության կազմը: