f

Անկախ

Ընդդիմության պատասխանատվությունն է, որ 2․5 տարվա մեջ խելագարին չկարողացանք հեռացնել. Իշխան Սաղաթելյան


Ընդդիմության պատասխանատվությունն է, որ 2․5 տարվա մեջ խելագարին չկարողացանք հեռացնել։ Այս մասին ասաց  այսօր՝ նոյեմբերի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Պատասխանելով «ՀԱԿ» փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որ Դաշնակցության՝ 1920 թվականի պարտությունը փաթաթել են մեր վզին, Իշխան Սաղաթելյանն ասաց․

«Նման մեղադրանքներ հնչեցրել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը կամ  Նիկոլ Փաշինյանը, իրենք իրենց գծի մեջ են, իրենք միշտ էլ մտածել են, որ պետք է զիջենք, որ լավ ապրենք, և կարծես թե այս օրերին այդպես էլ եղավ։ Իսկ Դաշնակցության 30 տարվա գաղափարախոսություննը այն է, որ Հայաստանը և Արցախը պետք  է զարգանան առանց զիջելու։ Եվ դա միայն  գաղափարախոսություն չի եղել, մենք դրա համար ամեն ինչ արել ենք, և շարունակում ենք անել, որովհետև մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի կամ Հադրութի կորստի հետ։ Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին վաղը տանելու ենք արկածախնդրության կամ  նոր պատերազմի, բայց և չենք կարող մոռանալ, համակերպվել սրան։  Ճիտ ժամանակին, երբ ստեղծենք հզոր պետություն, պետք է մեր կորցրածը ետ բերենք, և դա չի քննարկվում, իսկ այդտեղ ՀՀՇ-ն, Լևոն Զուրաբյանը  և այդ տեսակները չկան, նրանք իրենց էությամբ միշտ էլ  հանձնվողական կեցվածք են ունեցել»,– ասաց նա։

«Եվ 17 կուսակցությունները, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լիարժեք իրավունք ունի այս ամենում մեղադրել  իշխող քաղաքական թիմին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրենք են պատասխանատվություն ստանձնել  երկիրը պաշտպանելու, զարգացնելու համար և արդյունքում մեր ժողովրդին հասցրել են դժբախտության»,- նշեց նա՝ անդրադառնալով այն մեղադրանքին, որ 17 կուսակցությունները իրավունք չունեն իշխանությանը մեղադրելու։

Անդրադառնալով ընդդիմության հնարավոր սխալներին, որոնցից մեկը տեղեկության տիրապետելը, բայց չհանրայնացնելն է, Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմության պատասխանատվություններից մեկն այն է, որ 2․5 տարվա ընթացքում «այս խելագարին» չկարողացավ հեռացնել  իշխանությունից.  «Մենք պատասխանատու ենք որ չկարողացանք մեր հասարակությանը ներկայացնել, բացատրել իրավիճակը, որպեսզի հեռացնենք»։

«Պատերազմի ընթացքում մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Լևոն Զուրաբյանը,  ես Նիկոլին ասել եմ հետևյալը՝ եթե մենք հաղթեցինք, պատերազմի բոլոր դափնիները քոնն են և քո թիմինը, բայց եթե պարտվեցինք, չփորձես փնտրել մեղավորների, հիմնական մեղավորը դու ես և դրա համար պետք է պատասխանատվություն կրես»,- պատմեց Իշխան Սաղաթելյանը։

Հայաստան Իշխան Սաղաթելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
Սա բուհերին անմիջական կախման մեջ է դնելու իշխանություններից․ԵՊՀ ՀԽ անդամը՝ բուհերի ռեկտորներին նշանակելու մասին
6 միլիոն դրամով վաճառվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470»-ը
Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Կարծում եմ՝ այս պատերազմում պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ-ի ոչ արհեստավարժ աշխատանքն էր. Բագրատ Եսայան
ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին
Աթոռապաշտ ազգադա՛վ, ադրբեջանցիները մոտեցել են Տեղին և Խնձորեսկին
Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է. Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հայտարարությունը
Վազգեն Մանուկյանին քննադատում են մարդիկ, ում ամբողջ կյանքի սովորածը նա մոռանում է մեկ օրում. Արփինե Հովհաննիսյան
Դատելով Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ արտահայտվող միավորների որակից ու կազմից՝ կարծում եմ Վազգեն Մանուկյանն առանձնակի պաշտպանության կարիք չունի. Ղազինյան
Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը կասեցնելու է կուսակցական գործունեությունը և չի մասնացելու խորհրդարանական ընտրություններին. Արթուր Վանեցյան
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1479 փախստական. ՌԴ ՊՆ
Մենք մասնակցելու ենք արտահերթ ԱԺ ընտրություններին եւ ձգտելու ենք հավաքել մեծամասնություն. Վանեցյան
Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը
6 խմ փայտանյութն ապօրինի էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 38 դեպք
Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
ԱԱԾ-ի պարզաբանումը՝ իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներ
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նորընտիր նախագահի հետ
Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին. Վանեցյան
Օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում
Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայացնում են անցումային Կառավարության ծրագիրը. ուղիղ
Ավելին
Ավելին