Ամբողջ աշխարհում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 641 669 նոր դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, համաճարակի ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19-ի 57,274,018 դեպք: Գրում Gazeta.ru-ն:
Վերջին տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակից ևս 11752 մարդ է մահացել:
Համաճարակի ընթացքում COVID-19-ով հիվանդների մահվան ընդհանուր թիվը 1.368.000 է կազմում:
Ավելի վաղ ԱՀԿ-ն նշել էր, որ վերջին ամսվա ընթացքում COVID-19- ի ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան համաճարակի առաջին վեց ամիսներին: