f

Անկախ

Մենք առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 քառակուսի կիլոմետր


Պատմության մեջ բացառիկ արդյունք է, չգտա երկրորդը, ուղղակի չկա, գոյություն չունի։ Մենք առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 քառակուսի կիլոմետր։

Նույնիսկ այս տվյալներն իրական չեն, որովհետև հենց ադրբեջանցիների հրապարակած պաշտոնական հաղորդագրություններով, որոնք, ի դեպ, ըստ օրերի պահել եմ, նրանք գրավել էին շատ ավելի քիչ։ Ես գիտեի, որ մեզ ապուշացրել են այս տարիներին, բայց պարզվում է անհույս լավատես եմ եղել։ Անգամ 1918 թվականի հունիսի 4֊ի Բաթումի, 1920 թվականի դեկտեմբերի 2֊ի Ալեքսանդրապոլի պայմանագրերը այսչափ ստորացուցիչ ու ամոթալի չեն եղել։

Մոռացա ասել, բանակի սարսափելի վատ վիճակի մասին պատմողները, հուսով եմ, կկարողանան որևէ կերպ մեկնաբանել ադրբեջանական զորքերում տիրող վիճակը, դուրս գրված ու պահեստներում որպես մետաղական ջարդոն նետված Т-55 տանկերի հայտնությունը ռազմաճակատում վերջին օրերին, երկրով մեկ խստագույն կարանտինային ռեժիմը, բազմաթիվ քաղաքներում, իսկ մայիսի 8֊ին նաև մայրաքաղաք Բաքվում, պարետային ժամի սահմանումը, և լիքը այլ բաներ։

Ցավում եմ, իսկապես ցավում եմ, 873 տարի անկախությունից զրկված ժողովուրդը Ցեղասպանությունից և պսեվդոանկախ քաղաքական գոյությունից հետո ճակատագրի նվերով սեփական իրապես անկախ պետությունը ստեղծելու երազը իր ձեռքով սպանեց։ Ստի, կեղծիքի ու հանցագործությունների արյան վրա կառուցեցինք մի պետական համակարգ, որ ոչ մի օր իր քաղաքացու հետ չկարողացավ լինել ազնիվ ու արդար։ Գուցե հիմա հայտնվեն մարդիկ, ովքեր էլի կխոսեն անկախության արժեքից, անկախ պետության գաղափարից, լո՞ւրջ։

Վստահ եմ, մեր իսկ ձեռքերով քանդում են այն ապագայի տեսլականը, որը մեզ դարերով պահպանեց որպես ազգ, անկախության ու ազատության պայքարի ունակ ժողովուրդ, սեփական անկախ պետության արժանի։ Ու երբ ավարտեն, ինքներս կատու դարձած կմտնենք հարևան կայսրություններից մեկի կազմ որպես լավագույն դեպքում ինքնավար մարզ, վիլայեթ կամ օսթան, բայց այդ էլ ժամանակավոր կլինի։ Մենք դարերով սովորեցինք գաղթական լինել, գուցե սովորենք նաև հայրենազուրկի կարգավիճակին։

Պատմության մեջ շատ ունենք օրինակներ, երբ մեզ հավաքել տարել են ուրիշ երկիր, ցար Պետրոսը մեզ առաջարկում էր տեղափոխվել Ռուսիա, մեր Վասպուրականի թագավոր Սանատրուկը, երկիրը կտակեց Բյուզանդիային, ինքն էլ իր ժողովրդի հետ գաղթեց։

Պատահական չհիշեցի, մյուս տարի կլրանա հազար տարին, երբ 1 միլիոն հայկական բնակչությամբ թագավորությունը բռնակցվեց Բյսւզանդիային ու դարձավ կայսերական սահմանային երկրամաս։ Սիմվոլիզմի դարաշրջանում ենք ապրում կարծես։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Արցախ համաձայնագիր հրադադարի մասին

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին