f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Անցնող շաբաթը հիմնականում նշանավորվեց Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման, բանակում կատարվող սպանությունների շուրջ քննարկումներով և առաջիկա հանրաքվեի կազմակերպչական  գործընթացներով:

Փոփոխություններ զինված ուժերում

Այս շաբաթ սևազգեստ կանայք, որոնք բանակում զավակներ են կորցրել և իրենց նկատմամբ արժանի վերաբերմունք են պահանջում՝ վերջին շրջանում անընդմեջ փողոց դուրս գալով, այս շաբաթ եկել էին  իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ և կառավարությունից պատասխան էին պահանջում, թե ինչու են այսքան հաճախացել զոհերը բանակում ոչ թշնամու գնդակից: Իրավապաշտպանը հայտարարեց, որ իրավապահ մարմինները ստում են, երբ պնդում են, թե իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, այդ գործերի մեծ մասը թերի է բացահայտված կամ առհասարակ բացահայտված չէ, ուստի նաև դա է պատճառը, որ բանակում նորից մահվան դեպքեր են գրանցվում:  

Մամուլում և սոցցանցերում, ինչպես միշտ, կարծիքներն իրարամերժ էին: Մի մասը ստեղծված իրավիճակի որջ մեղքը բարդում էր բանակի հրամանատարական կազմի վրա, մյուս մասը՝ իշխանությունների, որոնք հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով՝ պառակտիչ, թշնամական մշակույթ են արմատավորել, ինչն էլ տեղափոխվում է բանակ: Ուստի կոչ էր արվում բանակի վերաբերյալ կարծիքներ հայտնելիս զուսպ և պատասխանատու լինել և սեպ չխրել Արցախի և Հայաստանի միջև:

Երկուշաբթի վարչապետ Փաշինյանը զինված ուժերում մահվան դեպքերի կապակցությամբ խորհրդակցություն հրավիրեց պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ և առաջնային համարեց բանակում քրեական ենթամշակույթի հետ կապված խնդիրների լուծումը և կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Երեքշաբթի բանակում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար Ազգային ժողով հրավիրվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Չորեքշաբթի   պաշտոնանկ արվեցին ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։ Ռազմական ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի  պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը: Մամուլում շրջանառվում են նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկության լուրերը: Այնուհետև խորհրդակցություններ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության գերատեսչություններում, ուրբաթ Արցախի պաշտպանության բանակ այցելեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թե ինչ արդյունք կտա այս ամենը, իհարկե, կերևա մոտ ապագայում: Միաժամանակ հավելենք, որ այս շաբաթ հրապարակվեցին Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի ռազմականացման գլոբալ ինդեքսի ամենամյա տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանն աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է՝ զիջելով միայն Իսրայելին և Սինգապուրին և առաջինն է Եվրոպայի առավել ռազմականացված պետությունների շարքում:  

Արցախի հարցը. ամոթ և հպարտություն

Ամբողջ շաբաթվա ընթացքում շարունակվեց Փաշինյան-Ալիև բանավեճի հեռուստաշոուն: Ադրբեջանում այնպիսի գոհունակություն էր, որ նման էր հաղթած ժողովրդի հրճվանքի: Հայաստանում, ինչպես միշտ, իրարամերժ կարծիքներ էին: Իշխանության կողմնակիցները վստահ էին, որ Փաշինյանը տապալել է Ալիևին, մանավանդ երբ հղում արեց Տիգրան Մեծին, մինչդեռ նրանց ընդդիմախոսները ամոթալի պարտություն էին արձանագրում: Եվ վերջիններիս կարծիքները հանգում էին երկու կարևոր եզրակացության. Փաշինյանը բավարար գիտելիքներ չունի թե՛ արցախյան հարցից, թե՛ առհասարակ հայ ժողովրդի պատմությունից: Երկրորդ՝ նրա հռետորաբանությունը տրամագծորեն տարբեր է՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նա հանդես գալիս, Հայաստանո՞ւմ, հայ հասարակության առջև, թե՞ դրսում, միջազգային հարթակներում: Հայերենով մարտաշունչ և հակառակորդներին անվերջ սպառնացող, հայերենն ընդհուպ գռեհիկ խոսակցական լեզվի մակարդակին իջեցնող Փաշինյանը դրսում դառնում է իսկապես թավշյա իր բարեկրթությամբ, որը դրսևորվում է կցկտուր, բռնազբոսիկ անգլերեն խոսքով, այն աստիճանի, որ մոռնում է բարձրաձայնել հազար անգամ կրկնված հանրահայտ փաստեր: Ուշագրավ է, որ շատ ավելի խիստ էին որոշ ռուսական փորձագետների  կարծիքները: Նրանցից մեկն արձանագրեց՝ Փաշինյանը երկրի միակ առաջնորդն է, որ խոսում է միայն ադրբեջանցիների շահերի մասին, իսկ հայազգի ռուսական փորձագետը խոստովանեց, որ Մյունխենից հետո ամաչում է, որ հայ է:

Սակայն երկրի առաջնորդը և մյուխենյան շոուի գլխավոր հերոսը ոչ միայն չի ամաչում, այլև հպարտ է: Հինգշաբթի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշեց, որ տվյալ քննարկումը շրջադարձային նշանակություն ունի, քանի որ ցույց տվեց Ադրբեջանի ապակառուցողական, ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

Երկրորդ կարևոր արդյունքը, ըստ վարչապետի, այն է, որ իրականացվել է իր տված կարևորագույն խոստումներից մեկը, այն, որ  ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայ ժողովրդի համար որևէ գաղտնիք չի լինելու: Բացի այդ, առաջ քաշելով անվտանգության գոտու և անվտանգության ապահովման գործիքի թեզը՝  նա նշեց, որ մյունխենյան  հանդիպման  շնորհիվ «ձևավորվում է ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որը ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունքներ»։

Այս համատեքստում գույներն ավելի խտացան փետրվարի 19-ին՝ ադրբեջանցի մարդասպանի ձեռքով կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրը, երբ չեղան համարժեք պաշտոնական հայտարարություններ: Փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օրն էր, ուստի վարչապետը զբաղված էր  քաղաքացիների բնակարաններ անակնկալ ալցելություններով և գիրք նվիրելով: Իսկ ուշ երեկոյան թվիթերով մի անհասկանալի գրառում արեց հանրահայտ ճշմարտությունների արձանագրումով՝ չհիշատակելով անգամ «ռասիզմի հասնող ապակառուցողական դիրքորոշում ունեցող» Ադրբեջանի զոհ Մարգարյանի անունը:  

 

Լրատվամիջոցների մարտահրավերները

Երկուշաբթի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչները քննարկում կազմակերպեցին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով՝ արձանագրելով իշխանությունների հետապնդումներն այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք փորձում են նաև իշխանություններին ոչ հաճելի տեղեկություններ ու փաստեր հրապարակել: Նրանք շեշտում էին, որ ժամանակները փոխվել են, բայց ձևերը մնացել են նույնը: Սակայն ներկայումս իրավիճակը շատ ավելի հուսահատական է այն առումով, որ խոսքի ազատության, լրագրության պաշտպան ՀԿ-ները լռություն են պահպանում, ավելին, պաշտպանում են այն կարծիքը, թե շատ ճիշտ է, որ օրինակ՝ հեռուստաընկերության տնօրենը ձերբակալվում է, եթե դրա եթերով «նեգատիվ լուրեր» են հեռարձակվում:  

«Այո»-«Ոչ»

Սկսվել է հանրաքվեի քարոզչությունը,  բայց ակնհայտորեն այս երկու ճամբարները զբաղված են ուժերի հավաքագրումով ու դասավորություններով, այնպես որ քարոզչությունը կթեժանա առաջիկա շաբաթներին:  Իսկ առայժմ հայտնի դարձավ, որ թեպետ  մի շարք կուսակցություններ հայտարարել են հանրաքվեն բոյկոտելու մասին, նրանք հնարավորություն կունենան օգտագործելու 61 իրավաբանների կազմակերպած «Ոչ»-ի հարթակը թե՛ քարոզչության, թե՛ հանրաքվեի ընթացքը վերահսկելու առումով:

 

 

 

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին