Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Տեղեկությունը հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը օրերս քննադատել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նա Ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը եւ պետք է հեռանա ժողովրդի եւ իրավապահների միջեւ բախումներից եւ, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ-ում սպառնացել են՝ նպատակ ունենալով սաստել նրա կողմից հնչեցվող քննադատությունը։