Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շնորհավորական ուղերձ կհղի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուին այն ժամանակ, երբ այդ փաստը պաշտոնապես հայտարարվի: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ, ըստ Պեսկովի, ԱՄՆ գործող նախագահը նույնպես պետք է ճանաչի ընտրությունների արդյունքները:
«Պետք է հայտարարվի ընտրված նախագահ, գործող նախագահն ինքը պետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, և բոլոր դատական գործընթացները պետք է ավարտվեն: Դրանից հետո միայն արդյունքները պաշտոնապես կամփոփվեն», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ «ակնհայտ է, որ նման բան դեռևս տեղի չի ունեցել»:
Բացի այդ, Պեսկովը մեկնաբանել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ վերջին ընտրություններում իրենք շնորհավորել են թեկնածու Հիլարի Քլինթոնին, որն, ի վերջո, չի ստանձնել նախագահի պաշտոնը:
Պեսկովը նշել է, որ դա խոսքի գործիք էր:
«Քանի որ նախորդ անգամ, երբ ընտրվեց Դոնալդ Թրամփը, բոլոր ամերիկաբանների և սոցիոլոգների կանխատեսումները վկայում էին, որ Հիլարի Քլինթոնը հաղթել է: Հենց այս մասին է նախագահը խոսել: Բոլորը խոսում էին Քլինթոնի հաղթանակի մասին, որպես տեղի ունեցած փաստի, բայց դա այլ կերպ ստացվեց», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, թե ինչու չի շնորհավորում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին: