f

Անկախ

Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը. Էլինար Վարդանյան


ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ դեռևս հունիսին Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օնիկ Գասպարյանի այս նախազգուշացումը անտեսվել է իշխանությունների կողմից, այնպես, ինչպես անտեսվում էր բազմաթիվ հանրային գործիչների նախազգուշացումներն ու ահազանգերը։ Հայաստանն ուներ, ըստ էության, բացարձակ ավանտյուրիստ իշխանություն։

Բազմաթիվ իշխանական գործիչներ այն ժամանակ հանդես եկան կիսագրագետ վերլուծություններով, իսկ երբեմն էլ «Բա ու՞ր է ձեր պատերազմը» ցինիզմի հասնող արտահայտություններով։

Արդեն պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Օնիկ Գասպարյանը ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար.«հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ։»:

Խոսքը սեպտեմբերի 30-ի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին է։ Նիստին, բացի ԱԽ անդամներից՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, փոխվարչապետեր Տիգրան Ավինյան, Մհեր Գրիգորյան, ՊՆ այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյան, ԱԳ նախկին նախարար Զորայր Մնացականյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյան, Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Անվտանգության նիստին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ կոչերը՝ հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու, իրենց հետ պատահաբար ունեցած սաղավարտն ու զրահաբաճկոնը տանելու, հակառակորդի ողնաշարը կոտրելու վերաբերյալ։ Եվ սա այն դեպքում, երբ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետը զգուշացրել էր, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

Ինչ էին մտածում Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները, երբ լսում էին վարչապետի իրավիճակին ոչ համարժեք կոչերը, ինչու էին լռում նիստին ներկա անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ նախագահը, նախարարները։ Ինչու են լռում հիմա։ Կամ նրանք պետք է խոսեն, կամ հավասար կիսեն Փաշինյանի պատասխանատվությունը՝ հազարավոր զոհերի, հանձնված հայրենիքի համար։ Կիսեն պատասխանատվությունը այն բանի համար, որ գիտեին, որ երիտասարդներին ուղարկում են 100  տոկոսանոց մահվան, մի կռվի, որի մասին երկրի թիվ 1զինվորականը այլ պատկերացում ուներ, գիտեին, որ երիտասարդների ճակատագիրն արդեն իսկ որոշված է։

Ըստ Օնիկ Գասպարյանի նմանատիպ գնահատականներ նա բազմաթիվ անգամ ներկայացրել է նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի այլ նիստերում:

Գիտեին, արդյոք, այս նույն մարդիկ, որ Ռուսաստանը լուծման տարբերակներ է առաջարկում, որոնք անհամեմատ ավելի լավն էին, քան այն կապիտուլացիայի համաձայնագիրը, որ ի վերջո ստորագրեց Փաշինյանը։ Գիտեին, արդյոք, որ դեռ 10 օր առաջ, 20 օր առաջ, 30 օր առաջ պակաս ծանր որոշման իրատեսական այլընտրանք կար։ Բայց նախընտրեցին կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու զոհեր։ Այս քայլը պատճառ դարձավ բազմաթիվ նոր զոհերի և տարածքային կորուստների։ Ինչպիսին է եղել նրանց դիրքորոշումը, ինչու չեն խոսում այդ մասին, թե իրենք էլ էին մտածում, որ հասարակության կողմից չեն հասկացվի, և հազարավոր երիտասարդների ուղարկում էին մահվան հետ կռվի, որ իրենց չմեղադրեն։ Եթե չգիտեին դա ուրիշ հարց է,այդ դեպքում այսօր պետք է խոսեն, եթե գիտեին՝ ու լռել են ու հիմա էլ լռում են, ապա՝ իրենց վրա վերցնում են հազարավոր երիտասարդների արյունը և մնացած կորուստների բեռը։

Կամ այս մարդիկ պեռք է խոսեն, կամ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատմական պատասխանատվությունը։

Օնիկ Գասպարյանի բացահայտումներից, Պուտինի հնչեցրած հոկտեմբերի 19-20-ի հնարավորության մասին իմանալուց հետո ծագում է մի շատ կարևոր հարց՝ երբ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ՝ կառավարության հրաժարականի և ողջ իշխանությունը կամավոր, առանց ցնցումների բանակին հանձնելու, Արցախի հետ միասնական Պաշտպանության կոմիտե կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչու դուք ձայն չհանեցինք։ Չէ որ դուք գիտեիք, որ դրանով հնարավոր կլինի այլ ընթացք ստանալ և խուսափել ամենօրյա մահերից ու կորուստներից։

Փոխարենը ՊՆ ու ԳՇ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտեցին ՀՀ քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը, հայտնեցին զինված ուժերի հավատարմությունը  օրենքով նախատեսված աստիճանակարգությանը, և հաստատեցին ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները անվերապահորեն կատարելու պատրաստակամությունը, իսկ քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ արեցին զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից: Իսկ Ն. Փաշինյանը միացրեց ֆեյքերի բանդան ու խաղաց բանից անտեղյակ հասարակության հույզերի վրա։ Իսկ եթե այլ մոտեցում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար մարդ կփրկվեր, քանի հազար վիրավոր քիչ կունենայինք, և որքան նվազ կլինեին տարածքային կորուստները։

Հայաստան Էլինար Վարդանյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլ հոդվածներ հեղինակից

Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար
«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում
«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ
«Հրապարակ». Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, որը 44 օր խաբեց և կապիտուլյացիա ստորագրեց, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան
Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները
Ես Հայաստանի քաղաքացի եմ ու արդեն համարյա չորս ամիս ամեն գիշեր մղձավանջների մեջ արթնանում եմ ու լաց եմ լինում..
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ինչոր մարդիկ, որոնք կարծում եմ գյումրեցի չէին փող էր բաժանել «Իմ քայլը», ուրիշ ոչինչ. Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիի՝ ճանապարհը փակելու մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին
«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան
Ավելին
Ավելին