f

Անկախ

Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am


Զինադադարից հետո Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները թալանվել են։ Գողությունը կատարել են հայերը, քանի որ այդ տարածքներ ադրբեջանցիներ չեն մտել։

Aravot.am-ի հետ զրույցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը պատմել է, որ ինքը ԱՀ-ի կրթության նախարարին իր օգնություն էր առաջարկել՝ լաբորատորիաների գույքի հետ նաեւ դպրոցներին պատկանող գույքն էլ իրենց ռեսուրսներով տեղափոխեն Հայաստանին սահմանակից մարզեր։

«Քարվաճառի մեր խմբավարն այդ օրերին այդտեղից դուրս եկած է եղել։ Մեր գնալուց մի օր առաջ խմբավարը գնացել էր լաբորատորիա ու տեսել, որ այնտեղ մնացել էր միայն եռաչափ տպիչն ու թվային կառավարմամբ շաղափային լազերային տպիչ հաստոցը։ Համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն գողացել էին»,-պատմում է պարոն Վարդանյանը։ Այն, ինչ մնացել է, ըստ պարոն Վարդանյանի, չեն տարել, հավանաբար չիմանալով, թե դրանք ինչ են։

Հետո Սեդրակ Վարդանյանն է իր թիմով գնացել։ Նկարագրել է՝ ամբողջ դպրոցն ահավոր վիճակում էր․ «Կարծես արտաքին թշնամին էր անցել այդտեղով, ամեն ինչ կոտրած, ռադիատորները վնասված։ Մեր բեռնատարներով դպրոցի գույքը՝ պահարաններ, սեղաններն ու աթոռները, գույքի մոտ 80%-ը կարողացանք փրկել։ Դրանք պահեստավորեցինք Վարդենիսի դպրոցներից մեկում»։

Պարոն Վարդանյանն ասել է՝ Քարվաճառի լաբորատորիայից գողացել են վեց ամբողջական համակարգիչ, ռոբոտի հավաքածուն, որը 730 հազար դրամ արժեր։ Ռոբոտն ինչներին էր պետք, հարցի պատասխանը Վարդանյանը չունի, ենթադրում է, որ գողերը դրանք կամ դեն են նետելու, կամ էլ փորձելու են մաս-մաս վաճառել ասենք՝ լաբորատորիաներից մեկին։

Հետո այցելել են Քաշաթաղի լաբորատորիաներ, մինչ այդ, պարոն Վարդանյանը զանգահարել է Բերձորի վարչակազմ, որպեսզի նրանց օգնությամբ փորձի պահպանել գույքը, մինչեւ իրենք տեղ կհասնեին․ «Զանգեցի, ինձ ասացին՝ համարեք, որ չկան, երեք ոստիկան է մնացել ամբողջ Քաշաթաղում։ Մոշաթաղի լաբորատորիան էլ վերջին երկու ամսում էինք բացել, բացումը շատ գեղեցիկ էր, չէինք էլ սկսել աշխատել, այստեղ ընդամենը երկու մոնիտոր է մնացել, ամբողջը թալանել էին։ Գյուղի բնակիչներին ասել եմ՝ ձեր երեխաները որտեղ էլ լինեն՝ ես պատրաստ եմ նրանց համար ապահովել անվճար այցելություն լաբորատորիաներ, ձեր երեխաների համար է, վերադարձրեք գույքը։ Չազդեց։ Յոթ ամբողջական համակարգիչ էլ այստեղից էին գողացել։ Տանձուտի դպրոցի դպրոցական կահույքը, կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատոր սարքավորումները եւ գրադարանների ամբողջ գրքերը տեղափոխվեցինք Սյունիքի մարզ, Բերձորի Արմաթ լաբորատորիայի մի քանի սարքավորումները եւ Շուշվա շրջանի Հին Շենի դպրոցի ամբողջ լաբորատորիան նույնպես տեղափոխվեցինք ապահով վայր։ Դեպի Հին Շեն երթեւեկություն էլ չկար, միայն ռուսական հենակետեր էին։ Ես դպրոցի տնօրենի հետ խոսեցի լաբորատորիայի մասին, բայց բնակչություն չկար, երկու հոգի էին մնացել, այն էլ պատրաստվում էին դուրս գալ»։

Արցախում գործում էր 32 «Արմաթ» լաբորատորիա, որից 11-ը, Սեդրակ Վարդանյանի խոսքերով ասած՝ մնաց արտաքին թշնամուն, 2-ն էլ ներքին թշնամին թալանեց․ «Մարտակերտի ու Մարտունու շրջանների շենքերը պատկերացնում եք ինչ ռմբակոծության տակ են եղել, հիմա այս շրջանների գյուղերի սահմաններն են փոխվել, պարզ էլ չէ՝ մարդիկ կվերադառնա՞ն, ապահով կլինի՞։ Օրինակ՝ Մարտունու Թաղավարդ գյուղում լաբորատորիա ունեինք, Թաղավարդի կեսը մերն է, մյուս կեսը՝ թշնամունը, պարզել եմ, որ Թաղավարդի դպրոցը ադրբեջանցիների ձեռքում է։ Հիմա այս տարածքներում ո՞վ է ապրելու։ Ռուսների հենակետերն էլ իրարից 8-10 կիլոմետր հեռու են, իսկ այդ արանքում ո՞ւմ վրա է լինելու վերահսկողությունը, շատ վտանգավոր է»։ Իրավապահ մարմիններին պարոն Վարդանյանը դեռ չի դիմել, առանձնապես մեծ հույսեր էլ չի կապում նրանց հետ․ «Գիտեմ, որ արդյունքը զրոյական է լինելու։ Բայց իմ այս հարցազրույցը ոստիկանությունը թող ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին»։

Արցախի Հանրապետություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին