РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության հարցերով համագործակցել Մոսկվայի հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գրասենյակները պատրաստ են համագործակցել և տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները՝ նպատակ ունենալով նախնական անկախ գնահատում իրականացնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում`տարածաշրջանում հումանիտար կարիքները լիովին հասկանալու համար», - հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները տարածաշրջանում հումանիտար հարցերով համագործակցության դիմում էին ներկայացրել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Ղարաբաղի տարածք ռուս խաղաղապահներ են ուղարկվել։