Ինչպես բազմիցս ասել եմ, ես կրոնական հավատացյալ չեմ եղել։ Ամեն կրոն, իմ համոզմամբ եղել է դրանց ծագման երկրում ապրող ժողովրդի դիցաբանությունը։ Նույնը վերաբերում է, քրիստոնյաների համար, նույնպես սուրբ՝ Հին Կտակարանին, որը հրեական հիմնական սուրբ գիրքն է՝ հրեաների դիցաբանությունը։ Վերջին 2,5 տարիների խառնաշփոթն ու այդ ամենի տրամաբանական շարունակությունը՝ խայտառակ պարտությունը, ինձ հիշեցրեց նույն Հին Կտակարանի Սոդոմի և Գոմորի պատմությունը։ Այդ քաղաքների բնակիչները պատժվել են Աստծո կողմից, իրենց մեղքերի համար։ Ամենայն հավանականությամբ, այդ քաղաքների քաղաքապետեր են դարձել ինչ-որ ճիվաղներ, որոնք առաջնորդվել են չարությամբ, նախանձով, հարստություն կուտակելով, պառակտել են բնակչությանը, նրանց մեծ մասին դարձրել բանսարկուներ, մատնիչներ։ Եվ, Աստված պատժեց, ոչ միայն ճիվաղին և նրա ճիվաղիկներին, այլև մնացած բոլորին։
ԱՍՏԾՈ ՊԱՏԻ՞Ժ
