f

Անկախ

 «Հաճախ օգտահաշիվները ստեղծվել են նախապես». ինտերնետ մոնիթորինգը վեր է հանել ապատեղեկատվության արշավը Արցախյան հակամարտությունում


Լեռնային Ղարաբաղում  վերջին ռազմական գործողությունների սկսվելուն պես ինտերնետի հայալեզու սեգմենտում արձանագրվեց ֆեյք օգտահաշիվների բռնկում, որոնցից ապատեղեկատվություն էր տարածվում և օգտատերերի համատարած թունավորում էր տեղի ունենում: Այդ մասին RT-ի հետ հարցազրույցում պատմել է ինտերնետում տեղեկատվության մոնիթորինգի, վերլուծության և մշակման DataLocator  նախագծի ղեկավար Էդգար Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ապատեղեկատվության տարածման գլխավոր աշխարհագրական աղբյուրները եղել են Ադրբեջանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան:

- Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել սոցցանցերի մոնիթորինգով՝ օգտահաշիվների և դրանցում տեղադրվող բովանդակության արժանահավատության բացահայտմամբ:

- Ամեն ինչ սկսվեց հայկական  ArmFriend սոցիալական ցանցից: Տարբեր IP հասցեներից կարծես մի հրամանով սկսեցին զանգվածաբար գրանցվել նոր օգտահաշիվներ իբր հայկական օգտատերերի անունից: Այդ հաշիվներից սոցցանցի ներսում սկսեցին խուճապային տրամադրություններ տարածվել: Մենք որոշեցինք վերլուծել ոչ միայն ArmFriend-ը, այլև մյուս հարթակները:

- Հատկապես որո՞նք:

-  Facebook, Instagram, Telegram, «ВКонтакте», «Одноклассники»:

- Ինչպե՞ս էին բացահայտվում ֆեյք օգտահաշիվները:

- Ըստ էության, դրանով զբաղվել է արհեստական բանականությունը: Նա մշտապես փնտրում է տեղեկատվության նոր աղբյուրներ, վերլուծում է բոլոր գոյություն ունեցող Telegram ալիքները, օգտատերերի բոլոր ֆիզիկական էջերը «ВКонтакте»-ում, Facebook-ում, Instagram-ում:

- Ինտերնետի ի՞նչ սեգմենտներ եք աշխարհագրական սկզբունքով ուսումնասիրել:

- Առաջին հերթին վերլուծել ենք Հայաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն: Այնուհետև սկսեցինք չափումներ անել աշխարհագրական տեղակայման կապի մեջ: Այսինքն՝ երբ օգտատերը մեկնաբանություն է թողնում, հայտնվում է մեր մշտադիտարկման ոլորտում: Ցանկացած ակտիվություն, որ դրսևորվել է ռուսալեզու և հայալեզու խմբերում, արձանագրվել է: Այնուհետև ուսումնասիրել ենք այն օգտահաշիվները, որոնք ցուցաբերում էին այդ ակտիվությունը: Հետագայում նկատեցինք, որ վեր հանված օգտահաշիվները հաղորդումներ և մեկնաբանություններ էին թողնում անգլալեզու հայկական շրջանակներում և խմբերում:

- Ֆեյք օգտահաշիվները ստեղծվել են Ղարաբաղի ռազմական հակամարտության սկզբի՞ց:

- Օգտահաշիվները հաճախ ստեղծվել են նախապես: Շատերը՝ մի քանի տարի առաջ: Դրանք նախապես աշխատացրել են, թարմացրել տեղեկատվությունը: Եվ անհրաժեշտ պահին գործի են դրել: Դա սկսվել է պատերազմի առաջին օրերից:

- Ընդհանուր քանի՞ ֆեյք օգտահաշիվ է հաջողվել բացահայտել:

- Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ը ընդհանուր հաշվով բացահայտել ենք 6498 հաշիվ:

- Բացահայտված ֆեյք օգտահաշիվներն ու էջերն ի՞նչ IP հասցեներ են ունեցել: Ի՞նչ երկրներից են դրանք վարվել:

- Առաջին տեղում Ադրբեջանն է՝ 31 տոկոս: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21 տոկոս: Երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվեց Մեծ Բրիտանիան՝ գրեթե 19 տոկոս:

- Դրանք իրոք բրիտանական օգտատերե՞ր էին, թե՞ կարող էր օգտագործվել VPN տեխնոլոգիա իրական IP հասցեները փոխելու և քողարկելու համար:

- Անգլիական VPN հասցեներն ամենաթանկերից են: Բոտ ֆերմաների տերերի համար ավելի հեշտ է օգտագործել ուկրաինականները կամ  ասիականները: Դրանք 15 անգամ էժան են անգլիականից: Ասենք իրենք՝ բրիտանացիներն էլ խիստ հետևում են դրան: Ուստի մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ դրանք պրոքսի կամ VPN տեխնոլոգիաներ չեն եղել:

- Ի՞նչ ընդհանուր բան կար բացահայտված ֆեյք օգտահաշիվներում:

- Օրինակ՝ կրկնօրինակվում էր բովանդակությունը: Ընդ որում, երբեմն  շատ սիրողական մակարդակով: Տարբեր օգտահաշիվներ տեղադրում էին միևնույն մեկնաբանությունները: Կարծես նույն առաջադրանքով: Ակնհայտ էր, որ նրանք աշխատում էին որոշակի կաղապարով: Միևնույն իմաստային ծանրությունը: Լեզվական վերլուծությունը նույնպես մեծ քանակությամբ կրկնություններ էր վեր հանում՝ միևնույն արտահայտությունները և մակդիրները:

- Ի՞նչ տեղեկատվություն էին տարածում ֆեյք օգտահաշիվները: Ո՞րն էր նրանց ընդհանուր գաղափարը, իմաստը:

- Առաջին իսկ օրից ներդրվեց այն գաղափարը, որ Հայաստանը Ռուսաստանի կարիքը չունի, որ հայկական բանակն ուժեղ է, հարկ է հրաժարվել Ռուսաստանի օգնությունից, Ռուսաստանը օկուպանտ է: Հիմնական նպատակն էր Ռուսաստանին ներկայացնել որպես մի բռնակալի: Այս ամենն ամրապնդվում էր կեղծ տեղեկատվությամբ, որ հայկական բանակն ամենուր հաղթում է, որ Ադրբեջանը գործնականում ջախջախված է: Այսինքն՝ լիակատար ապատեղեկատվություն:

- Ինչո՞ւ էր պետք համոզել հայ օգտատերերին, որ ադրբեջանական զորքերը գրեթե ջախջախված են:

- Դա առաջին հերթին մարդկանց զրկում է օբյեկտիվությունից: Երկրորդ վեկտորը ներքին քաղաքական օրակարգի հրահրումն էր, քննադատությունը և հայ քաղաքական ուժերը երկու ճամբարի բաժանելը: Այնուհետև նրանց սկսեցին հակադրել և բախում առաջացնել նրանց միջև: Դա իրավիճակի ճոճումն է: Օրինակ՝ մարտական գործողությունները սկսվելուց մի շաբաթ-շաբաթուկես անց նետվեց այն միտքը, որ Փաշինյանն արդեն ծախել և հանձնել է Ղարաբաղը, որ ամեն ինչ արդեն որոշված է:

- Մարտական գործողությունների ավարտից հետո ֆեյք օգտահաշիվների ակտիվությունը մարե՞ց:

- Ոչ: Աշխատանքը շարունակվում է: Հիմնական միտքն այն է, որ մեզ՝ հայերիս խաբել ու ծախել են: Նաև ամեն կերպ տարածվում է այն թեման, որ ամեն ինչ կազմակերպել է Ռուսաստանը Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու համար:

- Ֆեյքերի կառավարման կենտրոնը մե՞կն է եղել, թե՞ մի քանի խումբ է եղել:

- Իմ 15-ամյա փորձը քաղաքական մարկետինգում թույլ է տալիս պնդել, որ ամեն ինչ արվել է կենտրոնացված, ողջ գործունեությունը վերահսկվել է երկու-երեք կենտրոնից: Իսկ ընդհանուր ամեն ինչ ղեկավարել է մեկ կենտրոն:

- Հաջողվե՞ց բացահայտել, թե հատկապես որտեղ է գտնվում այդ կենտրոնը:

- Դա գործնականում հնարավոր չէ անել: Ամենայն հավանականությամբ օգտվել են կապի ներքին համակարգից և դրա միջոցով տվել առաջադրանքները:

- Ի՞նչ վնաս է հասցրել Հայաստանին բոտերի և ֆեյք օգտահաշիվների այդ բանակը:

- Վնասը բավական մեծ է՝ սկսած հեղինակությունից և վերջացրած բարոյականով: Պատկերացրեք, լսարանը, միայն ըստ մեկնաբանությունների, կազմել է ավելի քան 20 միլիոն օգտատեր: Եթե չլինեին այդ արտանետումները, այդ տեղեկատվական պատերազմը, հայերն արժանահավատ տեղեկատվություն կստանային: Բացի այդ, մի ուրիշ հետաքրքիր փաստ էլ կա. պատահական չէր, որ բուն Ադրբեջանում այդ նույն ժամանակ սկսեցին արգելափակել ինտերնետը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք այդ ամենը նախապատրաստել էին, սկզբում պաշտպանական գիծ ապահովեցին իրենց ցանցերի համար, հետո սկսեցին հարձակողական մասը:

- Ինչպե՞ս օգտատերերը պաշտպանվեն ինտերնետում ապատեղեկատվությունից:

- Պետք է օգտվել տեղեկատվության ստուգված աղբյուրներից: Եթե բաժանորդագրված եք սոցցանցերի տարբեր խմբերում, այդ խմբերի ադմինիստրատորները պետք է շատ թե քիչ հայտնի մարդիկ լինեն: Կարելի է վստահել այն աղբյուրներին, որոնք աշխատում են տարածաշրջանում արդեն երկար տարիներ: Չի կարելի վստահել այն Telegram ալիքներին, որոնք նոր են հայտնվել:

 

 

հարցազրույց սոցցանցեր

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին