f

Անկախ

Նիկոլը բազմիցս է հայտարարել, որ արցախյան բանակցությունները չի ժառանգել Սերժ Սարգսյանից, այլ սկսել է իր սեփական կետից ու ինչ ուզենա, դա էլ կբանակցի․ Գագիկ Համբարյան


Պարզվում է` մեր հասարակության բավականին մի ստվար զանգված ոչ միայն չի կարող տարբերակել կեղծ տեղեկություններն իրականից, այլև տարրական տրամաբանությունից է զուրկ, ինչից հմտորեն օգտվում են գործող իշխանությունները՝ ազգադավ Նիկոլի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Նիկոլն ու նրա թիմը շատ լավ գիտեն, թե ինչ զանգվածի հետ գործ ունեն և մանիպուլյացիաների միջոցով հիմարացնում և խաբում են շատերին, այդ թվում նաև՝ Նիկոլին կուրորեն հավատացողներին և երկրպագողներին...

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Նիկոլի նման էժանագին ստախոսն իր վրայից պատերազմի սկսվելու մեղքը և դրա հետևանքները ուրիշների վրա բարդելու համար առաջ տարավ այն թեզը, թե իբր բանակցային գործընթացը նա ժառանգել է նախկիններից (անուններ չտալով), որի հետևանքով էլ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա...

Նախ, սկսենք նրանից, որ ոչ մի նախկինից Նիկոլը որևէ բան չի ժառանգել Արցախյան բանակցային գործընթացում, քանի որ որևէ նախկին ինչ-որ փաստաթուղթ չի ստորագրել Հայաստանի անունից և պարտավորություններ չի դրել պետության վրա, որը ստիպեր Նիկոլին ստիպված գնալ ինչ-որ զիջումների...

Նախկիններից ժառանգած պարտավորությունների մասին թեզը կեղծ է և հնարված է Նիկոլի կողմից սեփական դիվանագիտական ձախողումներն այլ մարդկանց վրա բարդելու նպատակով...

Բացի այդ, իշխանության գալուց հետո Նիկոլը բազմիցս է հայտարարել, որ արցախյան բանակցությունները նա չի ժառանգել Սերժ Սարգսյանից, այլ սկսել է իր սեփական կետից ու ինչ ուզենա դա էլ կբանակցի... Ինչպես նաև շատ գոհ էր իր և իր կողմից «կիրթ» բնութագրված Իլհամի միջև բանակցություններից...

Ստացվում է, որ 2,5 տարի Նիկոլը միայն իրեն հայտնի օրակարգով է բանակցել Բաքվի հետ, որի վերջնարդյունքը եղավ Իլհամի հարձակումը Արցախի վրա...

Պատերազմը տանուլ տալուց և թուրքերի պարտադրված ղազագիրը ստորագրելուց հետո Նիկոլի շրջապատը հասարակության մեջ արդեն սկսեց այն թեզն առաջ տանել, թե «Արցախը վաղուց վաճառված էր նախկինների կողմից ու Նիկոլը ոչինչ չէր կարող անել...»  (հատուկ նշեմ, որ այդ տկարամիտ զանգվածը «նախկիններ» ասելով հիմնականում Ռոբերտ Քոչարյանի անունն է հիշատակում)...

Ինչպես նշեցի, նախկիններից Նիկոլը որևէ բան չի ժառանգել և որևէ պարտականություն չի ստանձնել... Բայց այս տգետ թեզն առաջ տանողները շատ կարևոր մի հարցի չեն անդրադառնում...

Եթե Նիկոլը կապ չունի նախկինների կողմից Արցախի առուվաճառքի հետ, ապա ինչու՞ է լռում և չի բացահայտում նախկինների այս հանցավոր քայլը... Ինչու՞ է նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և Նիկոլին սպասարկող ժեխի կուռք «սուրբ» Նիկոլը լռում այս թեմայի շուրջ ու այս ամենի մեկնաբանությունները թողնում իր հիմնականում անգրագետ երկրպագուների ուսերին...

Իսկ եթե լռում է՝ ստացվում է, որ նա նախկինների հետ համագործակցում է և կատարում է նրանց պատվերները, որի համար էլ իշխանության է բերվել...

Այլ կերպ չեմ կարող բացատրել Նիկոլի լռակյացությունը... Բազում կեղծիքների և ապատեղեկատվությունների հեղինակ Նիկոլը, ով ամեն չնչին առիթով ուղիղ եթերներ է մտնում ու ժամերով խոսում, պարզվում է այս հարցում շատ զգուշավոր է և վախենում է անձամբ մեղադրել նախկիններին Արցախը վաճառելու մեջ ու դա անում է այլ մարդկանց միջոցով...

Սարսափելի է, երբ նիկոլապաշտները, իշխանամետները և ժեխը, փորձելով արդարացնել թուրքի դեմ կռացած Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտը, հայտարարում են, թե նա դա արել է զոհերի թվաքանակը չշատացնելու և տարածքային կորուստները չավելացնելու համար... Տարրական սուտ է և ինքնախաբեություն...

Նախ, եթե Նիկոլը մտածում էր թե՛ մեր զինվորների կյանքի, թե՛ մեր տարածքների մասին, ապա, ինչպես բացահայտեց ՌԴ նախագահ Պուտինը, նա կընդուներ ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ մեզ համար շատ ավելի լավ պայմաններով զինադադարը, որը ՌԴ նախագահը հակամարտող կողմերին առաջարկել էր պատերազմից 2-3 օր անց՝ սեպտեմբերի 29-30-ին, երբ ազերիները ո՛չ այդքան մեծ մարդկային ու տարածքային կորուստներ էին պատճառել մեզ... Ինքն այդ ժամանակ ավելի շատ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին էր լսում և հավատում...

Ի դեպ, պատերազմը սկսվելուց ժամեր անց՝ սեպտեմբերի 27-ի եկեկոյան, Նիկոլն ԱԺ ամբիոնից «գուժեց»մեր պարտությունը՝ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»...

Հետագա գործընթացները վերլուծելիս կարող եմ ենթադրել, որ Նիկոլը արդեն գիտեր, որ պարտության է տանում մեզ, բայց 44 օր պատերազմը շարունակեց ու ստորագրեց մեզ համար նվաստացուցիչ կապիտուլյացիան՝ մինչ այդ մերժելով շատ ավելի լավ պայմաներով առաջադրված զինադադարի փաստաթղթերը...

Նիկոլը, իր կեղծիքի և մանիպուլյացիաների ինդուստրիան 44 օր օգտագործելով, հայաստանյան հասարակությանը համոզում էր, որ հաղթանակը մերն է... Այնինչ, մենք արդեն հոկտեմբերի 3-ին կորցրել էինք Հադրութը, իսկ Նիկոլի կեղծիքներն առանց ամոթի հասարակությանը մատուցող Արծրունը, Շուշանը, Նիկոլի արցախյան կլոն Արայիկը և այլոք շարունակում էին խաբել հասարակությանը...

Ի դեպ, ազգադավ և մեզ խայտառակող Նիկոլը բացահայտեց, որ բոլոր նախորդներն իրենից շատ ավելի լավ են կառավարել երկիրը և ապացուցել են, որ Արցախյան հարցում ի վիճակի են եղել պաշտպանել մեր շահերը...

Դե ինչ... Այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է ասել, որ Նիկոլը ոչնչի համար մեղավոր չէ՞...

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության միակ մեղավորը Նիկոլն է, որը երբեք բանակցային գործընթացը նախկիններից չի ժառանգել, ինչպես նաև մինչև հիմա չի բացահայտել, թե եթե նախկիններն են «ծախել» Արցախը, ապա ինքն ինչու՞ է լռում՝ դառնալով նախկինների հանցակիցը»,-գրել է քաղաքագետը։

Հայաստան Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ
Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը
Պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. անհետ կորածի ծնողը` Անդրանիկ Քոչարյանին
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին. ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարյոնոկ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
«Իմ քայլ»-ի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն առանձնատուն է կառուցում Այգեստան փողոցում. Mediaport
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 164 235 է, մահվան դեպքերինը՝ 3715
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Լարսի ճանապարհը դեռ փակ է. ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար
«Հրապարակ». Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում
«Ժողովուրդ». Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն
ՍԱՐԻԲԵԿՆ ՈՒ ԳԵՎՈՐԳԸ ԿԱՄ ՅՈԹ «ԻՍԿ»
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ
«Հրապարակ». Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը հասկացնում է, որ «ասողը» ինքն է
«Հրապարակ». «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին
Ի տարբերություն դավաճան Նիկոլի, որը 44 օր խաբեց և կապիտուլյացիա ստորագրեց, Վազգեն Մանուկյանի ՊՆ ղեկավար եղած ժամանակ իրականացվեց Կապանի օպերացիան
Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները
Ես Հայաստանի քաղաքացի եմ ու արդեն համարյա չորս ամիս ամեն գիշեր մղձավանջների մեջ արթնանում եմ ու լաց եմ լինում..
Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ավելին
Ավելին