f

Անկախ

The National Interest. Ինչի՞ համար են Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկում Մոսկվայում


Լեռնային Ղարաբաղի մի զգալի տարածք, այդ թվում` այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը լեռնանցքով հարմար երթուղի է բացում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, առաջիկա մի քանի տարվա ընթացքում զբաղեցված կլինի ռուս խաղաղապահների կողմից: Բայց ի՞նչ է լինելու հետո:
Մինչ Հայաստանում սկսվում է զանգվածային բողոքի ցույցերի երկրորդ շաբաթը Լեռնային Ղարաբաղում խաղաղության համաձայնագրի պատճառով, Մոսկվայում որոշ մարդիկ դժգոհություն են հայտնում Երեւանի իշխանություններից, գրում է The National Interest-ը:

45-օրյա ռազմական գործողություններից, հազարավոր զոհերից եւ ավելի քան 100 հազար ներքին տեղահանվածներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, (համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը), ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագիր ստորագրեցին, որը կոչված է վերջ դնել պատերազմին Լեռնային Ղարաբաղում:

Համաձայնագիրը բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցում է նախատեսում: Բոլոր կողմերը, որոշակի էական վերապահումներով, պայմանավորվեցին կանգ առնել այն տարածքներում, որոնք գրավվել են զինադադարի կնքման պահին: Լեռնային Ղարաբաղի զգալի մասը, այդ թվում` այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը լեռնանցքով հարմար երթուղի է ապահովում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, առաջիկա մի քանի տարվա ընթացքում զբաղեցրած կլինի ռուս խաղաղապահների կողմից: Այս սկզբնական ժամանակահատվածից հետո խաղաղապահ համաձայնագրի ռուսական մասն ավտոմատ կերպով կվերականգնվի առաջիկա հինգ տարվա ընթացքում, եթե որեւէ կողմից առարկություն չլինի:

Այս համաձայնագիրը բառիս բուն իմաստով պատերազմից հետո դրության մասին պայմանագիր չէ: Չնայած նրան, որ երկու կողմերն էլ կանգ առան այդ պահին իրենց զբաղեցրած տարածքներում, համաձայնագիրը թույլ տվեց մի քանի տարածք եւս փոխանցել Ադրբեջանին: Բաքվում համաձայնագիրը ողջունվեց Հայաստանի «կապիտուլյացիայի» համար, իսկ Երեւանում հրադադարը բացասաբար ընդունվեց բնակչության ճնշող մեծամասնության կողմից:
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրած Փաշինյանն այն «ցավալի» անհրաժեշտություն անվանեց. «Սա հաղթանակ չէ, բայց եւ պարտություն չկա, եթե դուք ձեզ պարտվող չեք համարում: Մենք երբեք մեզ պարտվող չենք համարի, եւ սա կնշանավորի մեր ազգային միասնության եւ վերածննդի նոր դարաշրջանի սկիզբը»: Փաշինյանից դժգոհները, որոնց թիվն ավելանում է, բողոքում էին համաձայնագրից, որը վավերացրեց ինը շրջանների կորուստը Հայաստանի կողմից, եւ դուրս եկան փողոցներ` պահանջելով նրա հրաժարականը: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց ամբոխի կողմից, մարդիկ ներխուժեցին Փաշինյանի նստավայր, իսկ ընդդիմադիր կուսակցությունները իմպիչմենթի ընթացակարգ սկսելու կամ այլ կերպ վարչապետին պաշտոնից հեռացնելու մի շարք անհաջող փորձեր ձեռնարկեցին:

Փաշինյանը լուրջ դժգոհության բախվեց ոչ միայն իր երկրում. նրա նկատմամբ անվստահությունն աճում է նաեւ Կրեմլին մոտ քաղաքական վերլուծաբանների եւ ռուս քաղաքական գործիչների կողմից:

Ռուս հայտնի քաղաքագետ եւ քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանը Փաշինյանին մեղադրեց Հայաստանի ռազմական գործողությունների սաբոտաժի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու մեջ, ինչը հավասար է պաշտոնական պարտականությունների չկատարմանը.

«Փաշինյանը նշանակվեց Արցախը կապիտուլյացիայի հասցնելու նպատակով»,- պատմել է Կուրղինյանը ռուսական ամենամեծ հեռուստաընկերություններից մեկի եթերում իր ելույթի ժամանակ` ի նկատի ունենալով, որ Փաշինյանը գործում էր ի շահ արտաքին, ենթադրաբար արեւմտյան, կառավարություններին` հայկական բանակին հրամայելով դուրս գալ առանցքային ռազմավարական Շուշի քաղաքից հրադադարի կնքումից առաջ: Նա կոչ արեց անհապաղ հեռացնել Փաշինյանին իշխանությունից. «Եթե մենք [Փաշինյանին] թողնենք իշխանության գլխում Հայաստանում, այդ մարդը կոչնչացնի այն ամենը, ինչին մենք հասել ենք այնտեղ... Փաշինյանին թողնել իշխանությունում նշանակում է Հայաստանը հանձնել ՆԱՏՕ-ին»:

«Մեր հիմնական խնդիրն է այդ մարդուն հեռացնելը»,- ամփոփել է նա։ Ի պատասխան մտավախություններին, որ Փաշինյանի տապալումը կարող է իշխանության բերել խիստ գծի կողմնակից ազգայնականներին եւ հայկական քաղաքականության մեջ քիչ հաճելի միավորումների, Կուրղինյանը շեշտել է, որ ցանկացած այլընտրանքային կառավարություն ավելի լավը կլինի, քան Փաշինյանի վարչակազմի գործունեության շարունակումը․ «Ռուսաստանի համար դրանում ոչ մի վատ բան չկա, բացի Փաշինյանից իրենից․․․ ինչպես ժամանակին ասում էին՝ Կարթագենը պետք է կործանվի, այդպես էլ Փաշինյանը պետք է հեռացվի»։

Մոսկվայում անցյալ շաբաթ շատերը կրկնում էին Կուրղինյանին՝ նախընտրելով փոքր-ինչ ոչ կտրուկ արտահայտություններ։ Բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում՝ այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպես ռուսական լրատվական հեռուստաալիքի ղեկավարը, հարց էին տալիս՝ կարո՞ղ էր արդյոք Փաշինյանը կոպիտ սխալներ թույլ տալ Հայաստանի ռազմական գործողությունները վարելիս՝ մերժելով Ռուսաստանից օգնության առաջին առաջարկը եւ փոխարենը դիմելով Արեւմուտքի օգնությանը, որն այդպես էլ չստացվեց։

Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթի քամահրանքը Փաշինյանի նկատմամբ սկզբնավորվել է Հայաստանում 2018-ի գունավոր հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարությունը տապալվեց քաղաքականապես խայտաբղետ ցուցարարների կոալիցիայի կողմից, որը ղեկավարում էր Փաշինյանը, եւ որը հետագայում դարձավ նոր վարչապետ: Վախենալով 2014 թվականի ուկրաինական հեղափոխությանը նման սցենարից, մասնավորապես հեղափոխությունից հետո նախկին խորհրդային պետության ձգտումից դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի դաշինք, Կրեմլը դանդաղեց Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը ճանաչելու հարցում։ 2018 թվականի ամռանը Փաշինյանի եւ Պուտինի միջեւ բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո Պուտինը զգալիորեն մեղմացրեց իր դիրքորոշումը՝ ի վերջո համաձայնելով Փաշինյանի հետ պահպանել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն Ռուսաստանից մեծ թվով վերլուծաբաններ այդպես էլ չհետեւեցին իշխանությունների օրինակին, իսկ հիմա նրանք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի մեջ տեսնում են Փաշինյանի կառավարության տապալման նոր հեռանկարներ։

Չնայած ռուսական վերնախավի որոշ մասի աճող ցանկությանը`աջակցել Երեւանում կառավարության փոփոխությանը, Կրեմլը դեռ չի մեկնաբանել Փաշինյանի ճակատագիրը կամ չի ձեռնարկել որեւէ բացահայտ քայլ, որը կարող է ազդել դրա վրա: Այս պահին Պուտինի վարչակազմին առաջին հերթին մտահոգում է Հայաստանի կողմից հրադադարի համաձայնագրի պահպանումը: Վլադիմիր Պուտինն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Երեւանի համար պայմանագրի մերժումը հավասարազոր կլինի ինքնասպանության՝ ինչպես գործող վարչակազմի, այնպես էլ ցանկացած նոր կառավարության դեպքում:

Հայաստանի պաշարված վարչապետը, բախվելով իր ժողովրդի դժգոհությանը եւ արտասահմանում քննադատության, չի պատրաստվում նահանջել: Փաշինյանն ավելի վաղ ակտիվ փորձ կատարեց վերակենդանացնելու իր քաղաքական հաջողությունները՝ առաջարկելով 15 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ», որը ներառում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ բազմաթիվ հանրահայտ ներքին բարեփոխումներ:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին