f

Անկախ

ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը


Խորհրդարանի շենքում մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի օրակարգում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումն է: Գագիկ Ծառուկյանը ներկա չէ նիստին, փոխարենը այստեղ են ԲՀԿ-ից մի քանի պատգամավորներ եւ նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի խորհրդի նիստին, իսկ երկրորդ նիստին կարող է հարցը քննվել առանց Ծառուկյանի ներկայության:

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։

Նշենք նաեւ, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: Եթե խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի»:

Հաշվի առնելով իշխանական տրամադրությունները, ակնհայտ է, որ այսօր կայանալիք նիստում ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը կընդունի եւ կուղարկի ՍԴ:

Հայաստան Ազգային ժողով Գագիկ Ծառուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին