Բրիտանական Express թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ բերանի մեջ մետաղական համը կարող է վկայել կորոնավիրուսով վարակման վաղ շրջանի մասին։ Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով շատ հիվանդների մոտ համի ընկալումը փոխվում է հոտառական էպիթելիայի վնասման պատճառով:
Հետազոտողները կարծում են, որ այս ախտանիշը վարակման դեպքում հաճախ ավելի շուտ է հայտնվում, քան մյուսները:
Իրենց հերթին Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության մասնագետները նշել են, որ բերանի մեջ մետաղի համը սովորաբար վտանգավոր չէ, բայց դա իսկապես կարող է վկայել կորոնավիրուսով վարակվելու կամ այլ հիվանդությունների առկայության մասին:
«Բերանում մետաղական համի առաջացման ընդհանուր պատճառներն են լնդերի հիվանդությունը, հակաբիոտիկների ընդունումը, քաղցկեղի բուժումը կամ մրսածությունը, սինուսիտը և շնչառական այլ վարակները», - հայտնում են բրիտանացի բժիշկները: