f

Անկախ

Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան


Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։

Sputnik - Եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևը, ի՞նչ իրավական հետևանքներ կունենա այդ որոշումը։ Ուրիշ ի՞նչ հարցեր է շոշափում այս բանաձևը։

Էդվարդ Նալբանդյան - Շատ կարևոր է, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևի նախագիծը կոչ է անում ճանաչել ոչ թե պարզապես Լեռնային Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սենատի նախագահ Ժերար Լարշեի առաջարկով բանաձևի ընդունման հարցն ընդգրկված է նոյեմբերի 25-ի Փարիզի ժամանակով 16։30-ի նիստի օրակարգում և հաստատվելու բոլոր հնարավորություններն ունի։

Բանաձևը նախաձեռնել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ․ հանրապետականներ, սոցիալիստներ, կենտրոնամետներ, կոմունիստներ և կանաչներ, որոնք ներկայացնում են խորհրդարանի Վերին պալատի 348 անդամներից 294-ին, այսինքն՝ ընդհանուր թվի 85%-ը։ Քվեարկության օրը նրանց կարող են միանալ նաև այլ սենատորներ։

Բանաձևի նախագիծը Ֆրանսիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչ անելուն զուգահեռ՝ ընդգծում է ճանաչումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ բանաձևի նախագծում Ֆրանսիայի կառավարությունից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահանջվում է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 1994 թ․-ին հաստատված սահմանների (շփման գծի) վերականգնման համար, այսինքն՝ 1994 թ. մայիսի հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագրին համապատասխան։

Բանաձևի նախագիծն ամենախիստ ձևով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը իրականացվեց Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ:

Հղում է կատարվում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի եզրակացությանը, որը վկայում է, որ Ադրբեջանում հայ բնակչության ապրելն անհնար է՝ նկատի ունենալով նրա հանդեպ ցուցաբերվող ակնհայտ  խտրականությունը և ազատության ու անվտանգության երաշխիքների բացակայությունը: Այդ կապակցությամբ հիշատակվում են հայերի ջարդերը 1988 թ.-ին Սումգայիթում և Կիրովաբադում, 1990 թ.-ին՝ Բաքվում, 1992 թ.-ին՝ Մարաղայում։

Բանաձևի նախագիծը հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես այս պատերազմի ընթացքում Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված ռազմական հանցագործություններին, և ընդգծվում է այդ հանցագործությունների միջազգային հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը։

Սենատը կառավարությանը կոչ է անում ամենալայն մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։

Նախագիծը նաև մի շարք այլ տարրեր է պարունակում։ Նոյեմբերի 25-ին Սենատի նիստի ընթացքում կարող են խմբագրական շտկումներ լինել, բայց առարկայական փոփոխություններ հազիվ թե հնարավոր են։

Չնայած Սենատի կողմից հաստատվելու դեպքում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու, սակայն միանգամայն ակնհայտ է, որ ֆրանսիացի օրենսդիրներն այդ քայլն անում են ոչ պարզապես արած լինելու համար և ամենևին ոչ որպես ցուցադրական ժեստ։

Sputnik - Ուրիշ ի՞նչ պետք է անեն բանաձևի նախագծի հեղինակները, որպեսզի այն Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրենք դառնա։

Էդվարդ Նալբանդյան - Ֆրանսիայի կողմից պաշտոնական ճանաչման համար հատուկ օրենք ընդունելու կարիք չկա։ Բավարար է տվյալ հարցով կառավարության որոշումը և այս որոշման հրապարակումը ԱԳՆ-ի կամ լիազորված համապատասխան պաշտոնական ներկայացուցչի կողմից, վերբալ նոտայի կամ որևէ այլ ձևաչափով։

Արդյո՞ք ֆրանսիական կառավարությունը մոտակա ապագայում կգնա նման քայլի։

Պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հասարակակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ գործնականում ազգային կոնենսուսի է վերածվում։

Բանաձևի գրեթե համանման նախագիծը դեռևս ս.թ. հոկտեմբերի 16-ին ներկայացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում, որի համահեղինակները երեք տասնյակից ավելի ֆրանսիացի պատգամավորներ են, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի ողջ քաղաքական ներկապնակը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչով Ֆրանսիայի կառավարությանը դիմում են Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտների, քաղաքային իշխանությունների տեղական մարմինները:

Նոյեմբերի 18-ին Փարիզի Քաղաքային խորհուրդը նույնպես բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Նույնատիպ կոչով հանդես են եկել Ֆրանսիայի ակադեմիական շրջանակները, զանազան հասարակական կազմակերպություններ, համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիայի ավելի քան 200 մշակույթի գործիչներ։

Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին համերաշխություն հայտնելու այդ գործընթացն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում Ֆրանսիայի հասարակական շրջանակներում։

 

Էդվարդ Նալբանդյան Արցախի ճանաչում Ֆրանսիա Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

COIID-19- ի դեմ ռուսական նոր պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցույց  տվել
Ժիրինովսկին հայտարարել է, որ կարող էր Ուկրաինայի նախագահ դառնալ
ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը․ Պոմպեո
Բժիշկը պատմել է ավելի արագ քնելու եղանակի մասին
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 141 հազար դեպք է  հայտնաբերվել
ԱԺ փոխխոսնակ. Սյունիքում ԲՀԿ պատգամավորների հետ կապված միջադեպը «սեւերի» ու «սպիտակների» բաժանման դասական օրինակ էր
Արգենտինայում  6,6  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Լուծում ենք ներկայի խնդիրները՝ չմտածելով ապագայի մասին․ փորձագետը՝ կրթական ծառայությունները հարկելու որոշման մասին
Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի ու Պոմպեոյի  դեմ
Անուղեղները փակել են մի մարդու ճանապարհ, ում անմիջական ղեկավարությամբ 90֊ականների սկզբներին Սյունիքը մաքրվեց ազերիներից
Մեծ Բրիտանիայում  COVID-19-ից  մահացության ամենաբարձր ցուցանիշն  է  գրանցվել
Շուշին կարող է թյուրքալեզու պետությունների մշակութային մայրաքաղաք հռչակվել
4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին
Այս ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ՝ ԱԺ, որը համաձայնեց ՀՀ և ԱՀ տարածքային կորուստների՞ն, թե՞․․․Կ․ Սիմոնյան
Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան
Ամուլսարի տարածքում UNESCO-ի պաշտպանության տակ գրանցված որևէ պատմամշակութային հուշարձան չկա. Լիդիան Արմենիա
Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում
Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր
Այս դատավարությունը կտեւի ուղիղ այնքան այս տեսքով, ինչքան, որ կմնա այս իշխանությունը. Անդրանիկ Թևանյան
Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է
Կտրուկ ավելացել են ՊՆ-ին վերաբերող ապատեղեկատվությունները. ՊՆ հայտարարությունը
Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերադարձի հետ կապված հարցեր
Ամփոփվել են ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքները
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական
Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
Ավելին
Ավելին