f

Անկախ

Հարգելի սպաներ, դուրս եկեք փողոց և հայտարարեք, որ էս մարդը ծախել է մեր երկիրը․ Արթուր Վանեցյան


Չինական համազգեստով մարդիկ կրիմինալի թիկնազորից են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Այդ չինական համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն։ Նրանք կրիմինալի, օլիգարխների թիկնազորից են։ Միտինգ ցրելու հստակ կանոնակարգ կա, իսկ այս մարդիկ գործել են ոչ պրոֆեսիոնալ։ Բացի դա, եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ այդ մարդկանցից շատերի դիմակների տակ մորուք կա։ Գտեք մի ոստիկանի կամ զինվորականի, որը մորուք ունի։ Չկա նման մարդ»,– ասաց նա։

Արթուրը Վանեցյանն անդրադարձավ նաև ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի զինվորական համազգեստով վիդեոուղերձներ հղող մարդկանց։

«Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ մորուքը գեղեցիկ, նոր գծած, զինվորական համազգեստով մարդիկ ասում են՝ դիրքերից իջել ենք, տուն չենք գնացել, եկել ենք մեր Նիկոլին պաշտպանելու։ Այ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, դու զինվորական ֆորմա հագել ես կյանքիդ մեջ։ Պատառոտված շորերով, բորբոքված աչքերով, վիրավորված տղաները, որ դիրքերում իրական կռիվ են տվել, չեն ասում՝ մենք դիրքերում ենք եղել, իրանք էլ եկել, Նիկոլին են պաշպանում, որ հանկարծ չուտեն», -նշեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը կոչով դիմեց ուժային կառույցների աշխատակիցներին։

«Պատվից թանկ միայն հայրենիքն է։ Կյանքը պատվի և հայրենիքի հետ համեմատած զրո արժեք ունի։ Ես դիմում եմ իմ ընկերներին, ուսադիր կրող բոլոր մարդկանց, տղերք ջան, ես ձեզնից մեկն եմ։ Մեր՝ սպաներիս առաքելությունը հայրենիքի վտանգված լինելու ժամանակ գործուն քայլեր կատարելն է։ Հարգելի սպաներ, ենթասպաներ, գեներալներ, շարքայիններ, դուրս եկեք ձեր կոմֆորտ զոնայից։ Խնդրում եմ՝ մի արեք, սա մեր երկրի ապագայի հարցն է։ Դուրս եկեք փողոց և հայտարարեք, որ էս մարդը ծախել է մեր երկիրը, քանդում է մեր երկիրը», -ասաց Վանեցյանը։

Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին