f

Անկախ

«Իմ նկատմամբ սադրանք է եղել. Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել». Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց


Սադրանք է եղել իմ նկատմամբ: Այս մասին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից:

 

«Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներիցս մեկը, որին բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում՝ բնակարանային հարցով. քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում»,-ասաց Իշխանյանը՝ նշելով, թե դրանից հետո նշված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել Իշխանյանի ու Ղարաբաղի հասցեին:

«Հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ: Այդ ժամանակ եկան քաղաքացիները և ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Հետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած. «Դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ պետք է զգույշ լինել, հավանաբար առաջիկայում այդպիսի սադրանքներ էլի կլինեն»,-ասաց նա:

Իշխանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել. «Ես ցավով եմ ասում, որ նրա անօրինական հրամաններին ենթարկվում են իրավապահ կառույցները, պատճառներից մեկն էլ այն է, որ այդ կառույցները դե յուրե գտնվում են նրա ենթակայության տակ, և այդ կառույցների այն ղեկավարներին, որոնց չի վստահում, «ձեռնոցի» պես փոխում է, մինչև իր համար վստահելի լինեն և իր անօրինական հրամաննները կատարեն»,-ասաց Իշխանյանը:

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ «Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել էր Մելիքյանը։

Հայաստան Ավետիք Իշխանյան

Այլ հոդվածներ հեղինակից

ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
ՀՀ 4-րդ նախագահը՝ անբացատրելի երեւույթ․ Ռուբեն Մխիթարյան
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Ցուրտը կնհանաջի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Նախագահ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար
Հետաքրքիր օրինակ է այն, որ աշխարհի բոլոր ուժեղագույն կայսրությունները հավերժ ոչնչացան այն բանից հետո, երբ փորձեցին ոչնչացնել հայերին
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը
Կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք , ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ
Ավելին
Ավելին