f

Անկախ

Պրոֆիլային հանձնաժողովում քննարկել են Հայաստանում ռազմական դրության ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ռազմական դրության ռեժիմի չեղարկման նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ռազմական դրության ռեժիմի անհրաժեշտություն այլեւս չկա, քանի որ սպառնալիքները, որոնց հետ կապված սահմանվել էր տվյալ ռեժիմը, այլեւս չկան:

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի,Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից հայտարարություն է ստորագրվել Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Դրանից հետո կողմերը հայտարարել են, որ անվտանգության հարցը կարելի է լուծված համարել»,-պարզաբանեց նա:

Գորգիսյանը նաեւ նշեց, որ նոյեմբերի 10-ին «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ եւ այդ ժամանակ նրան վստահեցրել են, որ ՊՆ-ին եւս 7 օր է անհրաժեշտ առկա հարցերը լուծելու համար, ինչից հետո արդեն հնարավոր է բարձրացնել ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցը: Սակայն պատգամավորը նշեց, որ այսօր արդեն նոյեմբերի 25-ն է, այսինքն՝ ՊՆ-ին եւ ԳՇ-ին բավականին երկար ժամանակ է տրվել խնդիրները լուծելու համար:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ տվյալ հարցը հեշտ չէ լուծելը, եւ դրա համար ժամանակ է պետք:

«Մեր երկրի սահմանները, որոնք այժմ երկարել են, համապատասխան պահպանության կարիք ունեն: Ադրբեջանի հսկողության տակ մի շարք տարածքների անցման հետ կապված սահմանները երկարել են, եւ այժմ երկրի սահմանների անվտանգությունը լիարժեք ապահովելու համար ժամանակ է պետք»,-նկատեց Քոչարյանը:

Այնուամենայնիվ, Գորգիսյանը նշեց, որ այդ բոլոր գործողությունները կարելի է իրականացնել նաեւ առանց ռազմական դրության ռեժիմի, քանի որ տվյալ ռեժիմը ենթադրում է այլ միջոցառումների իրականացում, օրինակ՝ մարդկային ռեսուրսի լիարժեք կամ մասնակի մոբիլիզացիա, ինչի կարիքն այլեւս չկա:

ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ Զինված ուժերը պետք է լուծեն Հայաստանի եւ Ադրբեջանի 520 կմ երկարությամբ սահմանի անվտանգության ապահովման հարցը: Նրա խոսքով՝ դրա համար իսկապես ժամանակ է պետք: Նա չբացառեց, որ ռազմական դրության ռեժիմը կարող է չեղարկվել, սակայն հավելեց, որ զորամասերում գտնվող մոբռեզերվը չպետք է լուծարվի: Դրա համար, նրա խոսքով, պետք է համապատասխան իրավական հիմք, եւ եթե այն կա, ապա ռազմական դրության չեղարկման հարցը կարելի է բարձրացնել առաջիկա նիստի ժամանակ:

Ակտիվ քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Եթե Փաշինյանը կտրուկ եւ չոր նախապայման դներ ռազմագերիների հարցով, Ադրբեջանը կընդուներ այդ նախապայմանը․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում Ղարաբաղի քաղաքացիների համար գործելու են ժամանակավոր զբաղվածության երկու ծրագրեր. պաշտոնյա
Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր նաեւ Սեյրան Օհանյանի համար. և կոնկրետ եղավ Շուշիի հատվածում. Ռուզան Խաչատրյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրին դատախազների բացարկի մասին մի շարք միջնորդություններ
Իր գործունեությունն է սկսել ԿԶՆԱԿ հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն. ԿԳՄՍՆ
Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի. Ռուզան Խաչատրյան
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան. Armdaily.am
Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզան Խաչատրյան
Որդիս զոհվել է, որովհետեւ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը պատրաստել․ հաղորդում հանցագործության մասին
Քոչարյանի դեմ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը. Երվանդ Բոզոյան
Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. Նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով
Հետազոտություն. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անթույլատրելի է, քանի որ այնտեղ պատմական հուշարձաններ կան
«Վերին Լարսից» մինչև Վլադիկավազ կուտակվել է 800-ից ավելի բեռնատար. Հայաստանի մաքսային կցորդ
Այնտեղ, որտեղ դրվեց զինվորի ոտքը, հետո դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու պարտադրել, որ հետ քաշվեն. Սեյրան Օհանյան
Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվել է ընդմիջումով
Հայաստանում հանքարդյունաբերության որոշ ընկերություններ շահութահարկ չեն վճարել. պատգամավոր
Չեմ ուզում ոչինչ բացառել կամ հաստատել. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ 17–ին միանալու հնարավորության մասին
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան
Մենք Վանգայից ավելին ենք դարձել, արդեն 3 տարի ասում էինք, որ սրանք հողերը հանձնելու են. Սայաթ Շիրինյան
Հայրս ամեն բան փորձեց անել, բայց Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
Վիտալի Բալասանյանի և Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք Արցախի սահմանների պաշտպանության, նաև կարգավիճակի հարցը. Սաղաթելյան
Ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում. Լևոն Քոչարյանը հիշեցրեց դատախազների պահվածքը
Ավելին
Ավելին