f

Անկախ

Անհրաժեշտ էր հաշվի առնել Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը. ՄԻՊ-ը՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու մասին


Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին Ոստիկանություն տանելու մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն իրականացրել է այց Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այցից անմիջապես առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել նաև նրա փաստաբանը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: Ստացվել են Ոստիկանության պարզաբանումները: Թե՛ պարոն Իշխանյանը, թե՛ նրա փաստաբանը Ոստիկանության բաժնում իրենց գտնվելու ընթացքում ծառայողների վերաբերմունքից բողոքներ չեն ներկայացրել, վերաբերմունքը եղել է հարգալից:

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը վերաբերում է տեղի ունեցած կոնկրետ դեպքին ու հիմնված է հենց այդ դեպքի հանգամանքների ուսումնասիրության վրա:

Նախ, միջադեպի հանգամանքներն ինքնին վկայում են, որ դա կոնկրետ բնույթով այնպիսին էր, որ առնվազն բացակայել են անձանց Ոստիկանության բաժին տանելու հիմքերը՝ հատկապես այն դեպքում, երբ միջադեպը տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների ներկայությամբ:

Պաշտպանը կարևոր է համարում հատկապես ընդգծել, որ նախքան Ոստիկանության բաժին անձին տեղափոխելը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել ենթադրյալ իրավախախտման, այդ պահին Ոստիկանության ծառայողների համար հասանելի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ իրավախախտման հանրային վտանգավորությունը, անձի հանրային դիրքն ու հեղինակությունը և վերջապես կարևորը՝ միջադեպը տեղում հարթելու կամ վերացնելու իրական հնարավորությունը:

Բոլոր հնարավոր դեպքերում իրավախախտումների նախականխմանը, կանխմանը և խափանմանն ուղղված գործողությունները պետք է ձեռնարկել տեղում՝ առանց մարդու իրավունքին, այն էլ անձնական ազատության իրավունքին անհարկի միջամտության: Հստակ պետք է գիտակցել, որ անհրաժեշտ է ապահովել ողջամիտ հավասարակշռում անձի արարքի և ոստիկանական ներգործության միջև, իսկ ազատությունից զրկելը պետք է դիտարկել՝ որպես վերջին հնարավոր տարբերակ:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար ուղենիշային պետք է լինի այն, որ իր գործողության արդյունքում մարդը փաստացի զրկվում է ազատությունից և որ հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, ով պարտավոր է երաշխավորել տվյալ մարդու իրավունքները:

Կոնկրետ միջադեպով պայմանավորված՝ իրավունքների պաշտպանության հարցում նշանակալից ներդրում ունեցող իրավապաշտպանին Ոստիկանության բաժին տանելը հանրային ընկալման տեսանկյունից կարող է ստեղծել նրա հանրային գործունեությամբ պայմանավորված լինելու տպավորություն, թեև, ըստ ամենայնի, Ոստիկանությունը նման նպատակ չի ունեցել:

Ուստի, կոնկրետ դեպքում անհրաժեշտ էր հաշվի առնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը, նրա նշանակալից ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրի իրավական համակարգի զարգացման հարցում ու այն փոքր միջադեպը, որին ներկա են եղել Ոստիկանության ծառայողներ:

Արման Թաթոյան ՖԲ Գրառում Հայաստան ՀՀ Ոստիկանություն Ավետիք Իշխանյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Նիկո՛լ, դո՛ւ ես սպանել մեր որդիներին...». Գեղամ Նազարյան
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
40-ամյա տղամարդու դանակահարություն Հայկավան գյուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել. Տավուշի ոստիկանների բացահայտումները
Գյումրի քաղաքում մեքենա է այրվել
Փրկարարները «Երևանյան» լճի մոտակայքում հայտնաբերել են դի
ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին
Ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում, թվերն ապացուցում են հակառակը․ԿԳՄՍ նախկին նախարար
Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ․Հայկ Մամիջանյան
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն կվերադարձնի գումարները 2021 թվականի ընթացքում. ԿԲ-ն իրազեկում է
Արցախի ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան. Քննարկվել են պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված օրինագծեր
Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան․նա հանդիպել է վրացի գործընկերոջը
Կռվից վերադարձած ռեալ մարդկանց պատմություններ ես լսում ու մազերդ սպիտակում են
Ասենք մի 100 ընտանիքի էլ վաղը կամ մյուս օրը վառելափայտ տրամադրեցինք,բա մյուսները...
 «Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը
Կառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է
Հակոբ Աբրահամի Թերզիյանի և Հակոբ Հաջիրյանի դեմ քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. փաստաբաններ
Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները. Դավիթ Շահնազարյան
2020-ին Կոտայքի մարզում ծնվել է 1985 երեխա. սա 2019-ի համեմատ 115-ով ավելի է
Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը․ Թագուհի Թովմասյան
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ. ԼՀԿ–ն և ԲՀԿ–ն չեն մասնակցել քվեարկությանը
Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Ավելին
Ավելին