ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սիրելի ընկերներ: Երևանի դպրոցներից մեկում ուսումն են շարունակում Հադրութից ու մերձակա բնակավայրերից տեղափոխված ավելի քան երեք տասնյակ երեխաներ: Էս իշխանությունների պատճառով, նրանք հաստատ վերադառնալու տեղ չունեն, առնվազն այժմ ու էլի մի տևական ժամանակ: Կրթության նախարարությունը, կարծում եմ, «վերացած» է նման խնդիրներից: Մյուս կողմից, եթե «Հայաստան» հիմնադրամի միջոցներով են բյուջեի «ծակերը» փակում, ինչի մասին խոսես:
ԽՆԴԻՐԸ
Նշածս դպրոցում իրենց ուսումնառությունը շարունակող արցախցի (հադրութեցի) աշակերտների մեծ մասը ունի կոնկրետ նյութական աջակցության խնդիր՝ դպրոցական պայուսակ, պարագաներ, առաջնահերթ՝ համակարգչային տեխնիկա՝ օն-լայն դասերի հնարավորության համար, այլ կարիքներ:
ԽՆԴՐԱՆՔՍ
եթե ընկերներիս ու այս գրառումը կարդացող մարդկանց մեջ կան այնպիսի հայրենակիցներ, որ կարող են կոնկրետ օգնել, ապա խնդրում եմ՝ արձագանքեք: Ես ձեզ կփոխանցեմ տնօրենի տվյալները և մնացած կոնկրետ հարցերը կարող եք իր հետ համաձայնեցնել և լուծել:
Խնդրում եմ՝ ըստ հնարավորության ,տարածել այս գրառումը:
Նախահայտ շնորհակալությամբ՝ Արմեն Հակոբյան