Ադրբեջանի խորհրդարանը կառավարությանը կոչ է արել դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է խորհրդարանի հայտարարությունում:
«Միլի մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը` դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հետ կանչելու համար»,- ասված է հայտարարությունում:
Դրանում նաև կոչ է արվում վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի գործող քաղաքական հարաբերությունները և հետ կանչել Փարիզում Ադրբեջանի դեսպանին` խորհրդակցությունների համար:
Ադրբեջանի խորհրդարանը նման կոչով կառավարությանը դիմել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ի երեկոյան Ֆրանսիայի Սենատը ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիային հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից
Կարդացեք նաև
- Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
- Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
- Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը